Մայիսյան անկախություն․ տարածաշրջանը երեկ ու այսօր
Մայիսի 26-28-ին Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը նշում են իրենց Հանրապետության տոնը։ Երեք երկրներից յուրաքանչյուրի համար այն խորհրդանշում է պետականության, անկախության և սուվերենության ձեռքբերումը կամ վերականգնումը։
1917թ․ բոլշևիկյան հեղափոխությունից հետո Հարավային Կովկասում մենշևիկների գլխավորությամբ ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատ, որն իր վրա վերցրեց տարածաշրջանի կառավարումը։ 1918թ. փետրվարին ստեղծվեց Անդկովկասյան Սեյմը, որի մեջ մտնում են մենշևիկները, մուսավաթականները, դաշնակցականները: 1918թ. մայիսի 26-ին վրացական մենշևիկների պահանջով Սեյմը հայտարարվեց ցրված, Անդկովկասյան դաշնությունը փլուզվեց: Վրացական ազգային խորհուրդ հայտարարեց Վրաստանի անկախությունը: Այնուհետև հռչակվեց Ադրբեջանի, իսկ դրանից հետո նաև Հայաստանի անկախությունը: Այդպես ձևավորվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Հետագայում այս երեք հանրապետությունները 70 տարի շարունակ կրկին ապրեցին մեկ պետության՝ ԽՍՀԿ կազմում, և վերականգնեցին անկախությունը դրա փլուզումից հետո միայն։ Այսօր այս երեք հանրապետությունների կարելի է ասել, որ նրանց քիչ բան է միավորում։
Տարածաշրջանը դժվար է որպես մեկ միասնական օրգանիզմ ընկալել, քանի որ Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ միասին Հայաստանին շրջափակման մեջ պահելու քաղաքականության պատճառով չկան բոլոր երեք հանրապետություններին միացնող ենթակառուցվածքներ, տրանզիտային ուղիներ, չկա ուղղակի ապրանքաշրջանառություն, նույնիսկ մարդկանց տեղաշարժն է սահմանափակված։
Խիստ տարբերվում են նաև երեք հանրապետությունների ընտրած արտաքին քաղաքական վեկտորները։ Չնայած նրան, որ ԵՄ-ն փորձ արեց բոլոր երեք հանրապետություններին ներգրավել Արևելյան գործընկերության ծրագրի մեջ՝ փորձելով նրանց հետ հարաբերությունները զարգացնել միևնույն սկզբունքներով և զուգահեռ խթանել տարածաշրջանային հարաբերությունների խորացումը՝ նպատակը անկատար մնաց։
Այսօր Վրաստանն արդեն իսկ իրականացնում է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը և սպասում վիզային ռեժիմի ազատականացմանը՝ միաժամանակ ձգտելով անդամակցել ՆԱՏՕ-ին։ ԱՄՆ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է և բարեփոխումների համար հսկայական միջոցների տրամադրողը։ 2008թ․ պատերազմից հետո Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները բավական լարված են՝ չնայած կարգավորման որոշակի միտումներին։ Վրաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ընդգծված արևմտյան վեկտորով՝ չհերքելով ԵՄ անդամ դառնալու իր ցանկությունը։
Հայաստանը եղել և շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և հիմնական հենակետը տարածաշրջանում։ Միաժամանակ, ՀՀ-ն արդյունավետ համագործակցում է ԵՄ-ի հետ, բավարարել է Ասոցացման համաձայնագրի ստորագրման պահանջները, քայլեր է ձեռնարկում այդ հարաբերությունների զարգացման և խորացման համար, այդ թվում՝ նոր իրավական հիմքի մշակման ուղղությամբ։ ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնված է որոշակի բալանսավորման սկզբունքի վրա՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։
Ադրբեջանի պարագայում իրավիճակն այլ է։ Վերջինս համարվում է Թուրքիայի «կրտսեր եղբայրը», միաժամանակ ելնելով տնտեսական և քաղաքական շահերից՝ փորձում է զարգացնել հարաբերությունները և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։ Այդ ամենն արվում է արտաքին քաղաքականության անկախության և չմիավորման սկզբունքի ստվերի ներքո։
Եվ չնայած Վրաստանի՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ունեցած սերտ գործընկերային հարաբերություններին, միասնական տարածաշրջան դե-ֆակտո այսօր չկա։
Եթե ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության մակարդակի առումով Հայաստանն ու Վրաստանը գտնվում են գրեթե նույն համադրելիության դաշտում, ապա նույնը չի կարելի ասել բոլոր ցուցանիշներով խիստ զիջող Ադրբեջանի մասին։ Տարբեր են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու մշակույթը։ Ընդհանրապես, կարելի է ասել, որ երիտասարդ սերնդի համար նույնիսկ անիրական ու կեղծ են թվում նախկին եղբայրության մասին պատմությունները։ Իսկ պատճառը, հիմնականում, Ղարաբաղյան հակամարտությունն է, Ադրբեջանի վարած ագրեսիվ ու հայատյաց քաղաքականությունը, շրջափակումը։
Սակայն, տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը բխում է բոլոր երեք երկրների շահերից և շատ դեպքերում միասնությունը կարող էր նպաստ բերել նրանցից յուրաքանչյուրի շահերին։ Երեք երկրներն այսօր շարժվում են տարբեր ուղղություններով, սակայն աշխարհագրորեն միևնույն է մոտ են իրար։ Ուստի, վստահությունն ու համագործակցությունը նրանց համար պետք լինեն լավագույն լուծումը, որն այսօր, ցավոք, շատ մշուշոտ է։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ