ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում ելույթ ունեցավ անմոռուկի կրծքանշանով

sueddeutsche.de

Պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչենք և ընդունենք Գերմանիայի պատասխանատվությունը: Այս մասին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ  հայտնել է  Կանաչների խմբակցության ղեկավար Ջեմ Օզդեմիրը, ում կրծքին ամրացված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ անմոռուկը:

«Մենք այսօր քվեարկում ենք փաստաթղթի շուրջ, որը պետք է նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու երկու ժողովուրդների մերձեցմանը: Շնորհակալ ենք մեծ կոալիցիայից, որ իր խոսքը պահեց: Իր հերթին է սպասում նաև հերերոների ցեղասպանությունը: Բալկանների մուսուլմանները, չերքեզները, որոնք նույնպես ցեղասպանության են ենթարկվել, նրանց պատմությունները սպասում են իրենց հերթին»,-ասել է Օզդեմիրը:

Նա նաև նշեց, որ այսօր թուրքերի շրջանում հայը վիրավորական  բառ է:

«Ինձ էլ են հայ ասում և ես չեմ վիրավորվում դրանից: Բունդեսթագի նախագահին և պատգամավորներին շնորհակալ եմ, որ չեն ընկրկել սպառնալիքների առջև»,-ավելացրել է նա: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: