ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում քաղաքական միասնություն չկա Բունդեսթագի ընդունած բանաձևի հարցով

AP

Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ի հայտ բերեց թուրքական իշխանությունների կոշտ արձագանքը: Թուրքիայի ղեկավարությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե իր արտահայտած վրդովմունքն ու զայրույթը թուրքական քաղաքական և հասարակական բոլոր շերտերի միասնական դիրքորոշումն է:

 Իրականում, Թուրքիայի քաղաքական ուժերի նման միասնության մասին խոսելն ավելի քան անտրամաբանական է:

Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնեցին, որ խորհրդարանում ներկայացված երեք կուսակցություններ՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը և ընդդիմադիր Ազգային շարժում և Ժողովրդա-հանրապետական կուսակցությունները ԱԶԿ-ի առաջարկով համատեղ հռչակագիր են ստորագրել՝ դատապարտելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը:

«Մենք խստորեն դատապարտում ենք այս բանաձևը, որը հիմնված է հայկական անհիմն մեղադրանքների վրա: Բանաձևը որևէ պատմական կամ իրավական ուժ չունի», - ասվում է թուրքական խորհրդարանական երեք կուսակցությունների հայտարարության մեջ:

Նշենք, սակայն, որ այս համատեղ հայտարարությունն ամենևին էլ թուրքական քաղաքական ուժերի միասնության դրսևորում չէ: Նախ, հայտարարությանը չի միացել թուրքական խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, ԺԴԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենը նշել է, որ իրենք միշտ կողմ են արտահայտվել պատմության հետ առերեսվելուն՝ ընդգծելով, որ իր կուսակցությունը հավանություն չի տալիս հռչակագրի տեքստին:

Բացի այդ, համատեղ հայտարարությանը միացած կուսակցությունների շարքում ևս բազմաթիվ պատգամավորներ կան, որոնք, ըստ էության, համամիտ չեն իշխանությունների դիրքորոշման հետ: Օրինակ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Բյուլենթ Քուշօղլուն հայտարարել է, որ Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունման ողջ պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա: Պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Թուրքիան դրսում այնքան թույլ է և հեղինակազուրկ, որ հակառակ Գերմանիայում բնակվող 3.5 միլիոն թուրքերին՝ այդ երկրում կարողացան ցեղասպանություն բառն օգտագործել: «Քանի դեռ կա Թայիփ Էրդողանը, մենք միշտ գլխացավանքի մեջ ենք լինելու», - գրել է գլխավոր ընդդիմադիր կուսակցության պատգամավորը:

Հետևաբար, ԱԶԿ-ի փորձերը՝ սեփական դիրքորոշումը վերագրել քաղաքական մյուս ուժերին, դատապարված են ձախողման: Ի վերջո, Էրդողանը չի կարող այսօր ողջ երկրի տարածքը «անվտանգության գոտի» հռչակել (ինչպես դա անում է քրդաբնակ շրջանների պարագայում) և արգելել տեղեկատվության տարածումը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: