Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի դիքորոշումը չի փոխվել
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևի ընդունումից հետո լրատվամիջոցներում լայն տարածում ստացավ այն տեղեկատվությունը, համաձայն որի հունիսի 16-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում պետք է անցկացվի քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ:
Սակայն որոշ ժամանակ անց, պաշտոնական աղբյուրներից տեղեկատվության ճշգրտումից անմիջապես հետո պարզվեց, որ դա վերաբերում է 2015 թվականի հունիսի 16-ին Լորդերի պալատում կայացած քննարկմանը: Այն նախաձեռնել էր բարոնուհի Քերոլայն Քոքսը: Իր խոսքում նա հիշեցրել էր, որ Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչված է ավելի քան 20 երկրի կողմից: Բացի այդ, նա նաև հիշատակել էր Հռոմի Պապի խոսքերը Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:
Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերջին տարիների ընթացքում չի եղել առաջնահերթություն Մեծ Բրիտանիայի համար: Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հասարակական հետաքրքրությունն այդ հարցի շուրջ էական աճ ապրեց: Եվրոպայի հարցերով պետնախարար, Մեծ Բրիտանիայի փոխնախարար Դեյվիդ Լիդվինգտոնը Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկման ընթացքում հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցեղասպանություն է ճանաչում միայն այն իրադարձությունները, որոնք ճանաչվել են որպես այդպիսին միջազգային դատարանների կողմից:
Այնուամենայնիվ, ցավոք, այս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն էական փոփոխությունների չի ենթարկվել:
Դեռևս 1915 թվականի մայիսի 29-ին Մեծ Բրիտանիան Ռուսատանի և Ֆրանսիայի հետ համատեղ հրապարակել էր հռչակագիր, որում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքայի կառավարության գործողությունները որակել էր որպես մարդկության դեմ հանցագործություն: Հռչակագրում կոչ էր արվում քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործությունների կազմակերպիչներին և իրականացնողներին:
Սակայն վերջին 72 տարիների ընթացքում, այն բանից հետո, երբ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին հենց այդ նույն հանցագործությունը որակեց որպես ցեղապանություն, բրիտանական կառավարության դիրքորոշումը փոխվեց: Սկսեցին հնչել հայտարարություններ այն մասին, որ չկան բավարար փաստարկներ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու համար:
Դրան հետևեց 2009 թվականին Լոնդոնում Բարիստերների պալատի (բարձրաստիճան իրավաբաններ) հրապարակած Մեծ Բրիտանիայի պաշտոնական եզրակացությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ, հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները և այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը չի ունենա օգտակարգություն Մեծ Բրիտանիայի համար և չի աջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայիս դիրքորոշումը համարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ միակ հնարավորը:
Այնուամենայնիվ, 2010 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում (որը հետևեց Ուելսի (2006 և 2007), ինչպես նաև Շոտլանդիայի և Իռլանդիայի (2010) օրինակներին), Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների ցեղասպանության ճանաչման հարցում առկա էին տարամետ դիրքորոշումներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչող Համայնքների պալատի ներկայացուցիչների թիվը հասավ 254-ի: Սակայն, հարկ է նշել, որ 646 պատգամավորներից միայն 495-ն ունեն քվեարկության իրավունք այդօրինակ հարցերի շուրջ: Համաձայն քվեարկության արդյունքների, Համայնքների պալատը միանշանակ քննադատում էր Հոլոքոստի մերժման քաղաքականությունը, ինչպես նաև Թուրքիայում հայերի և ասորիների 1915 թվականի ցեղասպանությունը:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը բավական անկանխատեսելի է՝ հաշվի առնելով առկա հակասականությունը Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում, ինչպես նաև՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կողմից արված վերջին հայտարարությունները: Համաձայն Դեյվիդ Քեմերոնի խոսքերի, մոտակա տասնամյակների ընթացքում Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի բավարարել անհրաժեշտ մի շարք պահանջներ Եվրամիությանն ինտեգրվելու համար: Բացի այդ, Քեմերոնի խոսքով, Եվրամիության անդամ պետությունները պետք է առայժմ զերծ մնան ոչ միայն Թուրքիայի լիիրավ անդամակցության, այլև՝ Անկարայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցն արծարծելուց: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է հայտարարել, որ Լոնդոնի համար կարևոր նշանակություն ունի Անկարայի հետ տարվող քաղաքական երկխոսությունը միջազգային օրակարգի գերակա հարցերի շուրջ:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ