ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեխիայի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ կանի կառավարությանը և խորհրդարանին

cont.ws

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել՝ հետևելու գերմանական օրինակին և պաշտոնապես ճանաչել 1915-1918թթ թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: Ինչպես փոխանցում է «Օրեր» ամսագիրը, այս մասին Զեմանը հայտնել է չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում:

«Ես իմ տեսակետը հայտնել եմ դեռևս կարծեմ 2014 թվականին, երբ իմ հրավերով Պրահայում էր գտնվում Հայաստանի նախագահը,  նշել եմ, որ 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն է։ Ու քանի որ մյուս շաբաթ միասին մեկնելու ենք Հայաստան, դա ես կկրկնեմ»,- ասել է նա թղթակցին։

«Բայց պետք է նաև հաջորդ քայլը անել, և ես պետք է Հայաստանից վերադառնալուց հետո դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին՝ կոչ անելով հետևելու Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Բայց ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այս բնագավառում մենք հետ ենք մնում»,-ասել է նախագահ Զեմանը՝ նշելով նաև, որ այդ մասին խոսելու է  րտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ, Հայաստանից վերադառնալուց հետո։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: