ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելի գրասենյակը պատասխանել է Էրդողանի սպառնալիքներին

www.refdag.nl

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետ կապված քննադատական հայտարարություններին: Մերկելի մամուլի խոսնակ Շթեֆան Սեյբերթը հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումը սահմանադրական կարգով ընտրված, անկախ մարմնի որոշում է:

«Բունդեսթագն անկախ որոշում է կատարել և այն պետք է հարգել», - ասել է նա, հավելելով, որ նույն միտքը Մերկելը փոխանցել է Թուրքիայի նախագահին:

Էրդողանի հայտարարությունը քննադատել է նաև Գերմանիայում թուրքական համայնքի ղեկավարը, որը նույնպես դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։  «Մենք կարծում ենք, որ մահվան սպառնալիքները և արյան թեսթի պահանջները նողկալի են։ Կարծում եմ, որ այն դարաշրջանը, երբ մարդիկ որոշվում էին արյան թեսթով, ավարտվել է 1945 թվականին»,- DPA գործակալությանն ասել է թուրքական համայնքի ղեկավար Գոքայ Սոֆուօղլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը, քննադատելով նախորդ շաբաթ ընդունված բանաձևը, թուրքական արմատներով գերմանացի 11 պատգամավորներին մեղադրել էր Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ և պահանջել արյան թեսթ հանձնել՝ պարզելու, թե ինչ տեսակի թուրքեր են նրանք։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: