Չեխիայի պատգամավորների 90%-ից ավելին կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը. հարցում Չեխիայում
Չեխական մամուլը պատգամավորների շրջանում հարցում է անցկացրել, և հարցմանը մասնակցած պատգամավորների գերակշիռ մասը` 90 տոկոսից ավելին, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանոթյան ճանաչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Չեխիայի «orer.eu» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
«Հարցմանը մասնակցել են պատգամավորներ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցություններից: Նրանք ասել են, որ 1915 թվականին կատարվածը ցեղասպանություն է, և պետք է դա ընդունվի: Այնտեղ մեկ, երկու պատգամավորներ կան, որոնք նաև Եվրախորհրդարանի անդամ են և ամբողջությամբ թուրքամետ, ադրբեջանամետ են: Նրանք տարիներ շարունակ դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց այս անգամ և' հասարակական կարծիքը, և' քաղաքական մթնոլորտը բարենպաստ են: Չի բացառվում, որ ավելի հավանական դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման տարբերակը»,-ասաց Հակոբ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ, պատգամավորներից մեկն առաջարկել էր, որ նախագահ Զեմանը նախագահի նստավայրում բացի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Հակոբ Ասատրյանը նշեց, որ տեղի հայ համայնքը պետք է շարունակի իր ունեցած միջոցներով նպաստել այդ ճանաչման գործընթացին: Նախագահի վերադարձից հետո այդ թեմայի շուրջ քննարկումները կշարունակվեն, և հույս կա, որ ինչպես պատգամավորներից մեկն է ասել, աշնանային շրջանում այդ հարցը կդրվի քննարկման: Ինչ վերաբերում է թուրքական լոբբիին, ապա նա ասաց, որ այն միշտ ակտիվ գործում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներին Թուրքիայի դեսպանը գալիս էր, ելույթ էր ունենում, բայց դա հակառակ ազդեցությունն էր թողնում լսարանի վրա: Ըստ նրա` հիմա էլ Թուրքիան գործի կդնի իր դիվանագիտական խողովակները, և չպետք է մոռանալ, որ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը սերտ հարաբերություներ ունի թուրքերի հետ:
«Կարծում եմ, տեսնելով հասարակական կարծիքի բուռն արձագանքը, Չեխիայի նախագահի, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի աջակցությունը, ամեն դեպքում առաջընթաց կլինի: Կարող ենք ասել, որ դեռ նախորդ տարվանից հող է նախապատրաստված: Նախորդ տարի Չեխիայի խորհրդարանի պատագամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, դա նույնպես կարելի է օգտագործել»,-ավելացրեց Հակոբ Ասատրյանը:
Հակոբ Ասատրյանը նշեց, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Հայոց ցեղասպանոթյան ճանաչման ջատագովներից է: Կաթոլիկ եկեղեցին աջակցում է հայ համայնքին:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ