ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեխիայի պատգամավորների 90%-ից ավելին կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը. հարցում Չեխիայում

sputniknews.com

Չեխական մամուլը պատգամավորների շրջանում հարցում է անցկացրել, և հարցմանը մասնակցած պատգամավորների գերակշիռ մասը` 90 տոկոսից ավելին, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանոթյան ճանաչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Չեխիայի «orer.eu» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Հարցմանը մասնակցել են պատգամավորներ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցություններից: Նրանք ասել են, որ 1915 թվականին կատարվածը  ցեղասպանություն է, և պետք է դա ընդունվի: Այնտեղ մեկ, երկու պատգամավորներ կան, որոնք նաև Եվրախորհրդարանի անդամ են և ամբողջությամբ թուրքամետ, ադրբեջանամետ են: Նրանք տարիներ շարունակ դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց այս անգամ և' հասարակական կարծիքը, և' քաղաքական մթնոլորտը բարենպաստ են: Չի բացառվում, որ ավելի հավանական դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման տարբերակը»,-ասաց Հակոբ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ, պատգամավորներից մեկն առաջարկել էր, որ նախագահ Զեմանը նախագահի նստավայրում բացի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

Հակոբ Ասատրյանը նշեց, որ տեղի հայ համայնքը պետք է շարունակի իր ունեցած միջոցներով նպաստել այդ ճանաչման գործընթացին: Նախագահի վերադարձից հետո այդ թեմայի շուրջ քննարկումները կշարունակվեն, և հույս կա, որ ինչպես պատգամավորներից մեկն է ասել, աշնանային շրջանում այդ հարցը կդրվի քննարկման: Ինչ վերաբերում է թուրքական լոբբիին, ապա նա ասաց, որ այն միշտ ակտիվ գործում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներին Թուրքիայի դեսպանը գալիս էր, ելույթ էր ունենում, բայց դա հակառակ ազդեցությունն էր թողնում լսարանի վրա: Ըստ նրա` հիմա էլ Թուրքիան գործի կդնի իր դիվանագիտական խողովակները, և չպետք է մոռանալ, որ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը սերտ հարաբերություներ ունի թուրքերի հետ:

«Կարծում եմ, տեսնելով հասարակական կարծիքի բուռն արձագանքը, Չեխիայի նախագահի, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի աջակցությունը, ամեն դեպքում առաջընթաց կլինի: Կարող ենք ասել, որ դեռ նախորդ տարվանից հող է նախապատրաստված: Նախորդ տարի Չեխիայի խորհրդարանի պատագամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, դա նույնպես կարելի է օգտագործել»,-ավելացրեց Հակոբ Ասատրյանը:

Հակոբ Ասատրյանը նշեց, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Հայոց ցեղասպանոթյան ճանաչման ջատագովներից է: Կաթոլիկ եկեղեցին աջակցում է հայ համայնքին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: