Բունդեսթագի Կանաչների կուսակցության ներկայացուցիչը պատմել է բանաձևի ընդունման գործընթացի և ներկայիս իրավիճակի մասին (ԲԱՑԱՌԻԿ)
«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնումէ բացառիկ հարցազրույց Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչների կուսակցության» Արևելյան Եվրոպայի քաղաքականության մամուլի քարտուղար Մարիլուիզ Բեքի հետ՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և գերմանա-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ:
- Գերմանիայում բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, բայց Բունդեսթագն այն ճանաչեց միայն 101 տարի անց: Ինչպե՞ս հասունացավ այդ պահը, և արդյո՞ք կանխատեսելի էր, որ այդ բանաձևը գրեթե միաձայն կընդունվի:
- Գերմանիայի Բունդեսթագում 2005 թվականին արդեն ընդունել էին բանաձև Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ, որը միաձայն աջակցություն էր ստացել խորհրդարանում բոլոր քաղաքական խմբերի կողմից: Այն ժամանակ Բունդեսթագը խուսափեց օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ մեղմելու համար հնարավոր ռիսկերը Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման փորձերի համատեքստում։ Սակայն արդեն 2005 թ.-ի բանաձևում նկարագրված էր այն փաստը, որ պատմաբանների ճնշող մեծամասնությունը 1915թ. տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» է գնահատում:
Ակնհայտ էր, որ Բունդեսթագը կհիշեր Հայոց ցեղասպանության մասին 100-ամյա տարելիցի ժամանակ, քանի որ տեղի ունեցածի համար առկա է նաև Գերմանիայի ակնհայտ պատասխանատվությունը: Գերմանիայի կառավարությունը քաջատեղյակ էր Ցեղասպանության մասին, սակայն չէր միջամտել հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների, որն իր խոշոր դաշնակիցն էր Առաջին համաշխարհային պատերազմում: Անցյալ տարի իմ գործընկեր Ջեմ Օզդեմիրը նախաձեռնել էր Կանաչների քաղաքական խմբի բանաձևի նախագիծը Բունդեսթագում: Տասը տարի անց մենք ստիպված էինք նկատել, որ հաշտեցման զգուշավոր և հուսադրող փորձերը դադարել են, և որ դրանք աստիճանաբար ավելի ու ավելի քիչ հավանական են դառնում, քանի որ Թուրքիայի կառավարությունը քարոզում է նոր՝ խիստ ազգայնական մոտեցում: Այնպես որ նոր բանաձևի համար ակնհայտ դարձավ, որ ցեղասպանությունը պետք է հենց «ցեղասպանություն» կոչել՝ պատմական հանձնաժողովին սպասելու փոխարեն:
Իշխող կոալիցիան նախապատրաստել էր բանաձևի նախագիծ, բայց կրկին խուսափեց «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց՝ Թուրքիայի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով: Սակայն առաջին ընթերցումից հետո կոալիցիայի ներսում շատացան այն մարդիկ, ովքեր կողմ էին զանգվածային սպանությունը հստակ «ցեղասպանություն» անվանելուն: Այսպիսով, կոալիցիան առաջարկեց մի նոր ընդհանուր բանաձև նախագծել, որը պետք է ընդունվեր դեռևս 100-րդ տարելիցին: Սակայն 2015 թ.-ի փախստականների ճգնաժամից հետո պարզ դարձավ, որ ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի, և բանաձևի հարցը ձգձգվեց: 2016 թ.-ի մարտին մենք ի վերջո որոշեցինք, որ այլևս պետք չէ սպասել կոալիցիային, և կրկին քննարկման դրեցինք մեր սեփական բանաձևը, որն արտացոլում էր իշխանական կոալիցիայի հետ արդեն վաղուց համաձայնեցված տեքստը: Քննարկման ժամանակ մեզ խնդրեցին նորից սպասել և ընդհանուր բանաձև ընդունել մինչ 2016-ի ամառը: Այնպես որ դա եղել է երկար ու դժվարին պայքար՝ հանուն ընդհանուր բանաձևի: Ես ուրախ եմ, որ մենք վերջապես հասել ենք դրան:
- Այսօր Թուրքիայի իշխանությունները սպառնում են Գերմանիային Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար: Նույնիսկ որոշ պատժամիջոցներ կիրառելու մասին են սկսել խոսել: Արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչումը գերմանա-թուրքական հարաբերությունների վատթարացման պատճառ կդառնա:
- Անշուշտ բանաձևն ավելի չի հեշտացնի Թուրքիայի հետ գործ բռնելը: Բայց մենք չենք կարող սահմանափակել մեր խոսքի ազատությունը կամ քննադատությունն այնտեղ օր օրի վատթարացող ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների: Եթե դուք ուշադիր կարդաք բանաձևի տեքստը, ապա սա ոչ թե մեղադրանք է Թուրքիայի դեմ, այլ մի փաստաթուղթ, որն ավելի շատ ընդգծում է Գերմանիայի դերն ու պատասխանատվությունը: Ցավոք, գերմանական օրենսդիրները, ովքեր թուրքական արմատներ ունեն, այժմ թուրք համայնքների կողմից սպառնալիքներ են ստանում, ընդհուպ մինչև մահվան սպառնալիքներ: Նախագահ Էրդողանն ինքն իր մեկնաբանություններով ատելություն է սերմանում այդ պատգամավորների հանդեպ: Ակնհայտ է, որ Թուրքիան և Գերմանիան ստիպված կլինեն աշխատել միասին ապագայում ևս, և մենք պետք է անմիջապես վայր դնենք այս կտրուկ հռետորաբանությունը:
- Որո՞նք կլինեն Գերմանիայի հաջորդ քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:
- Հայոց ցեղասպանության մասին բանավեճը մեկ այլ բանավեճ հրահրեց՝ կապված Նամիբիայում Հերերո ժողովրդի դեմ ցեղասպանության շուրջ բանաձևի նախագծման հետ, որը ևս մութ էջ է Գերմանիայի պատմության մեջ, և որը դեռ պաշտոնապես չի ճանաչվել:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Գերմանիան շարունակելու է աջակցել պատմական հետազոտություններին և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ