ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատարյալ արևայրուք ունենալու մի քանի խորհուրդ կոսմետոլոգից (ԲԱՑԱՌԻԿ)

Կոկոսի կամ մասուրի յուղերը, բացի արևապաշտպան ֆունկցիայից, նաև թույլ են տալիս, որ մաշկն ավելի հարթ ու գեղեցիկ արևայրուք ընդունի: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում պատմեց կոսմետոլոգ Անահիտ Մկրտչյանը, ով մի քանի խորհուրդ տվեց ամառային գրագետ արևայրուք ունենալու համար:

-         Տիկին Անահի՛տ, ի՞նչ կարելի է անել համաչափ արևայրուք ստանալու համար: Ո՞րը կարող է համարվել կատարյալ արևայրուք:

-          Ճիշտ արևայրուք ընդունելու համար հարկավոր է պարտադիր օգտագործել SPF պարունակող քսուկներ՝ ցանկալի է 30-50 տոկոս: Մինչ արևի տակ պառկելը կարելի է նաև խոնավ մաշկը տան պայմաններում փիլինգ անել, որի արդյունքում մաշկն է՛լ ավելի հարթ կդառնա և համաչափ կկլանի արևի ճառագայթները: Ծովի խոշոր աղը մանրացնում եք և խառնում կոկոսի յուղի հետ և լավ տրորում մարմինը՝ հանելով մահացած բջիջները: Դա լավագույն փիլինգներից է համարվում:

Դեմքին ևս շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել: Աչքերի տակի մաշկն, օրինակ, մոտ չորս անգամ բարակ է մեր դեմքի մյուս հատվածներից, ավելի նուրբ ու զգայուն է, ուստ դրան հատուկ խնամք է պետք: Արևապաշտպան քսուկը լավ տարածեք աչքերի տակ, անպայման ակնոց, ինչպես նաև գլխարկ կրեք:

Իսկ ճիշտ ժամերն արևայրուքի համար առավոտյան 9-11-ն եմ համարում, ինչպես նաև երեկոյան 5-7-ի հատվածը: Հատկապես սպիտակամաշկ մարդկանց չի կարելի ցերեկվա շոգ ժամերին արևի տակ լինել:  Ի դեպ, խոսքը ոչ միայն ծովափնյա շրջաններին է վերաբերում, ցանկացած արևոտ տեղ, անգամ մեր երկրում՝ Հայաստանում, պետք է մշտապես պաշտպանվել արևի ճառագայթներից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: