ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի հայ Կաթողիկե ժողովրդապետ. Հռոմի պապի այցը Հայաստան ևս մեկ անգամ ընդգծում է, որ նա կիսում է մեր ցավը (ԲԱՑԱՌԻԿ)

«Կարծում եմ, որ Հռոմի պապի այցի կարևորությունն առաջին հերթին կապված է նրա հետ, որ անցյալ տարի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Հռոմի պապը խոսեց Հայոց Ցեղասպանության մասին և, փաստորեն, պաշտոնապես ճանաչեց այն: Այս առումով նրա այցը Հայաստան ևս մեկ անգամ ընդգծում է, որ նա հայ ազգի կողքին է, կիսում է մեր ցավը», - այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայ Կաթողիկե ժողովրդապետ Հայր Սերգեյ վարդապետ Բաբաջանյանը:

«Մյուս կողմից այս այցը կարևոր ազդանշան է առ այն, որ Հռոմի պապն ընդունում է, որ հայերը, հայ ժողովուրդը առաջին քրիստոնյաներն են, որ մենք առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեություն, ինչպես նաև այն, որ Հայաստանում, հայ ժողովրդի մոտ մեծ հավատ կա առ Աստված», - ասել է նա:  

Անդրադառնալով Հռոմի պապի այցին Ադրբեջան՝ Հայր Սերգեյն այն անվանեց «լուրջ ազդակ՝ ուղղված Ադրբեջանին»՝ հույս հայտնելով, որ Հռոմի պապի այցից հետո Ադրբեջանում կսկսեն մտածել, հասկանալ և ինչ-որ բան գիտակցել: «Հույս ունեմ, որ Հռոմի պապի խաղաղության կոչերը, որ այլևս չլինի պատերազմ, որպեսզի մարդիկ չտառապեն, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծեն բոլոր հարցերը, կունենան իրենց ազդեցությունը», - հավելեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: