Ծնկաչոք բռնապետը. ադրբեջանցիների արձագանքն էրդողանի ներողությանը
«Նրանք, ովքեր ասում են, որ Պուտինին ուղղված Էրդողանի նամակում ներողությունը բացակայում է, չեն կարողանում դա մարսել, քանի որ երկրպագուների աչքերում իրենց կուռքը անսխալ է և չի խոնարհվում: Սակայն ցավոք իրականությունն այլ է», - կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մախտիևը՝ ընդգծելով, որ ներողություն խնդրելով Էրդողանը չի կորցրել իր դեմքը: Սակայն Ադրբեջանում այդպես շատ քչերն են մտածում: «Մեր հայրենակիցների շրջանում քիչ չեն այնպիսիները, ովքեր համարձակվում են քննադատաբար արձագանքել Մոսկվայի նկատմամբ նախագահ Էրդողանի բարի կամքի դրսևորմանը: «Ո՞վ է էրդողանը դրանից հետո», «Ծնկաչոք բռնապետը», «Սպասենք հաջորդ ինքնաթիռին»… Սոցիալական ցանցերը լի են նման մեկնաբանություններով», - գրում է vesti.az-ը: էրդողանի ներողությունների կապակցությամբ haqqin.az հարցադրում է անում. «Մի՞թե էրդողանը անցել է իր հպարտության վրայով և որոշել է խոնարհվել մոսկովյան առաջնորդի առաջ»: Այնուհետև հոգվածագիրը շտապում է հանգստացնել իր ընթերցողներին. «Թուրքերենի գիտակները ասում են, որ ամեն ինչ այդքան էլ նվաստեցուցիչ չէ, ինչպես երևում է առաջին հայացքից»՝ նշելով, որ Էրդողանի կողմից օգտագործված բառը ոչ թե նշանակում է «ներեցե՛ք», այլ՝ «մի՛ նեղացեք»:
Haqqin.az-ը վստահ է, որ էրդողանը կատարել է Մոսկվայի պահանջը ոչ սեփական կամքով, քանի որ բազմիցս հերքել է միջադեպի հետ կապված իր մեղքը և հրաժարվել է ներողություն խնդրել: «Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման հարցում հատուկ դերակատարում է ունեցել Եվրամիությունը, ով մինչև վերջին ժամանակները հանդիսանում էր Անկարայի ամենամտերիմ դաշնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ի հետ միասին: Սակայն Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության վերաբերյալ առաջատար եվրոպական քաղաքական գործիչների բացասական հայտարարությունների շարքը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը, Անկարայի համար դարձան ԵՄ հետ համագործակցության նվազեցման ապացույց», - նշում է ադրբեջանական պորտալը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք նախկինում հպարտանում էին Էրդողանի անզիջում լինելով, այժմ իրենց հանգստացնում են, որ ներկայումս պայմաններ են ստեղծվել ոչ միայն եղբայրական Թուրքիայի և ռազմավարական գործընկեր Ռուսաստանի միջև հարաբերությունների վերականգնման, այլ նաև նոր՝ ավելի բարձր մակարդակի անցնելու համար, քանի որ երկու երկրներն էլ բավականին բարդ իրավիճակում են և այժմ ավելի զիջող են:
այլ նյութեր այս թեմայով
- Ի՞նչ կփոխի Թուրքիայի երկրաշարժը տարածաշրջանում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը կարող է լրջորեն փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։...
- Աստանայում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները Հանդիպումը տեղի է ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի շրջանակներում:
- Պուտինն ու Էրդողանը կքննարկեն առևտրատնտեսական կապերի ընդլայնումը Դա նշանակում է նաև շարունակել կարծիքների փոխանակումը միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ «Այս շաբաթ ես նախատեսում եմ բանակցել պարոն Պուտինի հետ», - ասաց նա։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ