Ղարաբաղյան հակամարտությունն ընդգրկվել է ԵԱՀԿ ԽՎ-ի ամառային նստաշրջանի օրակարգում
Այսօր Թբիլիսիում մերկնարկում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որն անցկացվելու է «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» կարգախոսի ներքո:
Ուշադրության կենտրոնում են լինելու Եվրոպայի անվտանգության, միգրացիայի, գենդերային հավասարության, մարդու իրավունքների, նեոնացիզմ թույլ չտալու, իրավապահ մարմինների գործունեության համակարգման հարցերը՝ սեռական շահագործումը և երեխաների առևտուրը կանխելու նպատակով: Ամառային նստաշրջանի շրջանակներում կկայանան քաղաքական հարցերի և անվտանգության, տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների և շրջակա միջավայրի, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեների նիստերը:
Նախատեսված են նաև քննարկումներ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին սրացումների, Ուկրաինայի ճգնաժամի, Վրաստանի ձգձգվող հակամարտությունների, Ղրիմում հիմնարար ազատությունների վերաբերյալ: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումների ժամանակ հայկական պատվիրակությունը մտադիր է բարձրացնել հետաքննության մեխանիզմների ձևավորման հարցը:
«Բարձրացվելու է սահմանային դեպքերի հետաքննության մեխանիզմերի գործարկման հարցը: Մենք հայտնելու ենք, որ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Իմ կողմից հնչեցվելիք հիմնական պահանջը լինելու է իրավական և քաղաքական գնահատակալ տալ Լեռնային Ղարաբաղի հարցին», - Aysor.am-ի հետ զրույցում նշել է հայկական պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է նաև բարձրացնել Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցը: «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Այս հարցով մեր գնահատականները կոշտ կլինեն», - նշել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը: Նստաշրջանին ներկայացվելու է նաև ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստած զեկույցը:
Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանն ավարտվելու է հուլիսի 5-ին «Թբիլիսիի հռչակագրի» ընդունմամբ և վեհաժողովի նախագահի ընտրությամբ: Որպես ամենահավանական թեկնածու նշվում է վրացական ընդդիմադիր «Միասնական ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիգի Ծերեթելին, ում թեկնածությունն առաջադրել է խորհրդարանական վեհաժողովի ամենամեծ խմբակցությունը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը:
Այսպիսով, նստաշրջանը Վրաստանի համար կարող է պատմական դառնալ ոչ միան ԵԱՀԿ ԽՎ-ն առաջին անգամ Վրաստանում անցկացնելու առումով, այլ նաև կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջին անգամ Վրաստանի ներկայացուցչի ընտրությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 2,57 կմ/ժ