Ադրբեջան. Սահմանադրական փոփոխություններով դեպի բռնապետություն
Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ կպատասխանեն այն հարցին, թե կո՞ղմ են արդյոք սահմանադրության առաջարկվող փոփոխություններին, թե՞ ոչ: Հանրաքվեի արդյունքները կանխատեսելը դժվար չէ. Ադրբեջանում տիրող ռեժիմի պայմաններում առանց լուրջ խոչընդոտների փաստաթուղթը կստանա անհրաժեշտ «այո»-ն: Իսկ ինչու՞ այս գործընթացը մեկնարկեց հենց հիմա, ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը և ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ սահմանադրական փոփոխություններից հետո: Սրանք հարցեր են, որ պատասխանի կարիք ունեն:
Սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որն արդեն ստացել է երկրի Սահմանադրական դատարանի հավանությունը, ներկայացրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Փաստաթուղթը մի շարք փոփոխություններ է նախատեսում սահմանադրության տարբեր գլուխներում: Փոփոխությունների մեջ ամենահատկանշականը թերևս այն է, որ դրանցով էապես լայնանում են նախագահի լիազորությունները: Այսպես, սահմանադրական փոփոխությունների գործընթացի հաջողման արդյունքում Ադրբեջանում նախագահը նախկին 5 տարվա փոխարեն հնարավորություն կունենա պաշտոնավարել 7 տարի, կունենա նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք, կներդրվի առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտ: Բացի այդ, նոր սահմանադրությամբ նվազեցվում են նախագահի և պատգամավորների թեկնածուների համար նախատեսված տարիքային շեմերը: Նախագահի պաշտոնի պարագայում այն 35-ից իջեցվում է 25-ի, իսկ պատգամավորների պարագայում՝ 25-ից 18-ի: Մի շարք փոփոխություններ են նախատեսվում նաև մարդու իրավունքներին վերաբերող գլուխներում:
Կասկածից վեր է, որ նման փոփոխություններով Իլհամ Ալիևը փորձում է սահմանադրական հիմքեր ապահովել իշխանությունը որդուն՝ Հեյդար Ալիև կրտսերին փոխանցելու համար: 2018-ին նախագահ Ալիևը կավարտի իր պաշտոնավարման 3-րդ շրջանը: Մեծ է հավանականությունը, և ըստ ամենայնի այդպես էլ կլինի, որ Ալիևը չորրորդ անգամ կդնի իր թեկնածությունը: Դրանից հետո՝ 2025-ին, ժառանգաբար փոխանցվող աթոռին նստելուն լիարժեք պատրաստ կլինի որդին՝ այնժամ արդեն 28-ամյա Հեյդար Ալիև կրտսերը:
Նման փոփոխությունները լրիվ տեղավորվում են ողջ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացնելու Ալիևի քաղաքականության տրամաբանության շրջանակներում: Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկող տարին՝ 2017-ը, Ադրբեջանում կլինի արդեն նոր ընտրություններին նախապատրաստվելու տարի, այս նախագծի կյանքի կոչման համար լավագույն ժամանակն, ըստ էության, մինչև այս տարվա ավարտն էր, ինչը և Ալիևը արեց:
Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական փոփոխությունների միջոցով Ալիևների կլանը փորձ է անում վերջնականապես ամրապնդվել իշխանության գլխին՝ ստեղծելով սահմանադրական բոլոր հիմքերը իշխանությունն անարգել հորից որդի փոխանցելու համար: Բացի այդ, դրա միջոցով Ադրբեջանի ժողովուրդը վերջնականապես կզրկվի սեփական երկրի կառավարմանը մասնակցելու գոնե դե-յուրե հնարավորությունից: Ողջ իշխանությունը կկենտրոնանա գործադիրի ձեռքում, իսկ որոշումների ընդունումն ու կառավարումը տեղի կունենան մի կետից: Գուցե դե-ֆակտո Ադրբեջանում վաղուց այս վիճակն էր, բայց սրանից հետո այն կդառնա նաև սահմանադրությամբ ամրագրված իրողություն:
Եվ, ի վերջո, ի՞նչ կլինի այս ամենից հետո: Ըստ էության, բովանդակությունը կմնա նույնը, կփոխվի միայն ձևը: Սահմանադրությունը կարտացոլի իշխանության ձգտումներն ու մոտեցումները: Այս ամենից դուրս է մնում ժողովուրդը, Ադրբեջանի քաղաքացին, ում համար էլ, ըստ էության, ոչինչ չի փոխվի, քանի որ վաղուց համակերպվել ու համակերպվում է Ալիևների կլանի հավերժ լինելու գաղափարին: Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն կառուցում են միջնադարյան բռնապետություններին հատուկ մի պետություն, որտեղ ժողովուրդը չունի ձայնի իրավունք, որտեղ ժողովուրդն ընդամենը օբյեկտ է, ոչ ավելին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ