ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաղեստինը կրկին կբարձրացնի ՄԱԿ-ի անդամության հարցը

senat.org

Պաղեստինը կվերսկսի ՄԱԿ-ի անդամների հետ խորհրդակցությունները կազմակերպության լիիրավ անդամություն ստանալու համար, ինչպես նաև կրկին կփորձի հասնել բանաձևի ընդունմանը՝ ուղղված Իսրայելի կողմից բռնազավթումը դադարեցնելուն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը, փոխանցում է TACC-ը:

Մանսուրի խոսքով` պաղեստինյան պատվիրակությունը պատրաստվում է այդ հարցը քննարկել Եգիպտոսի պատվիրակության հետ, որը ներկայացնում է արաբական պետությունների Լիգայի անվտանգության խորհուրդը, ինչպես նաև ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հետ, որը ԱԽ նախագահն է հոկտեմբերին:

«Բացի դրանից՝ մենք խորհրդակցություններ կանցկացնենք Անվտանգության խորհրդի անդամների հետ, որպեսզի վերադառնան մեզ ՄԱԿ ընդունելու հարցին: Այդ երկուսի վերաբերյալ մենք հրահանգներ ունենք Պաղեստինի առաջնորդներից»,- եզրակացրել է նա:

Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչվել է 135 երկրների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, և մտնում է Արաբական պետությունների Լիգայի մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: