ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չավուշօղլուն իր հայտարարության մեջ մոռացել է մի քանի կարևոր դետալի մասին

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում նույնպես չշրջանցվեց Ղարաբաղյան հակամարտության թեման, և շատ գործիչներ բաց չթողեցին ընձեռված հնարավորությունը` ևս մեկ անգամ բարձրաձայնելու իրենց տեսակետը, դիրքորոշումն ու դժգոհություններն ինչ-ինչ հարցերի վերաբերյալ: Վերջին՝ առավել ուշագրավ հայտարարությունը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի անդրադարձն էր Ղարաբաղյան հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերություններին:

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ Չավուշօղլուն մասնավորապես նշել է, թե հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից և 5 շրջանների վերադարձի հարցերը գտնվում են օրակարգում, և եթե այդպիսի քայլեր իրականացվեն, ապա իրենք պատրաստ են աջակցել ցանկացած որոշման, որը պաշտպանում է Ադրբեջանը։

Այս համատեքստում պետք է արձանագրել մի քանի հանգամանք:

Նախ, չնայած նրան, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, այն չի կարող որևէ կերպ միջամտել ՄԽ համանախագահների աշխատանքին կամ իր մասնակցությունն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որևէ որոշման կայացմանը:

Երկրորդ՝ անուղղակիորեն, որոշ դեպքերում նաև ուղղակի կերպով (ամենաթարմ օրինակը թուրքական հատուկ ստորաբաժանումների մասնակցությունն էր ապրիլյան քառօրյա պատերազմին) Թուրքիայի ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտությանը, թուրք պաշտոնյաների արած միակողմանի և հայերի նկատմամբ թշնամանք պարունակող հայտարարությունները փաստում են Թուրքիայի միակողմանի և ապակառուցողական կեցվածքը: Սա իր հերթին առնվազն բացառում է Թուրքիայի ներգրավման հնարավորությունը ՄԽ համանախագահների աշխատանքին:

Երրորդ՝ Թուրքիան, գերագնահատելով իր՝ որպես Մինսկի Խմբի անդամի դերը, միևնույն ժամանակ ցանկանալով դրսևորել իրեն որպես Ադրբեջանի եղբայրական երկիր, խորհուրդ է տալիս ՄԽ համանախագահող երկրներին ավելի շատ աշխատել հակամարտության լուծման համար՝ մոռանալով, որ շատ պարագաներում ինքն իր մասնակցությունն է ունենում հակամարտության սրման գործում:

Այսպիսով՝ ակնհայտ է որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները հերթական քարոզչական քայլն են՝ ծառայող ադրբեջանական շահերին:

Ինչ վերաբերում է Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Անկարան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, և նման փորձ նախկինում արվել է նաև Ցյուրիխում, որը, սակայն, հաջողությամբ չի պսակվել, Թուրքիայի արտգործնախարարը մի քանի կարևոր դետալներ է բաց թողնում:

Առաջին՝ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման գործընթացը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը սկսվեց «ֆուտբոլային դիվանագիտությունից», հայկական կողմի նախաձեռնությունն էր:

Երկրորդ՝ գործընթացը տապալվեց հենց Թուրքիայի պատճառով՝ արձանագրությունները չվավերացնելու և Հայաստանի առջև նախապայմաններ առաջադրելու հետևանքով:

Այսպիսով՝ պետք է նշել, որ Թուրքիան կրկին օգտագործեց ԵԽԽՎ հարթակը՝ եղբայր Ադրբեջանին ցույց տալու իր աջակցությունը և հերթական անգամ ներկայացնելու Հայաստանը՝ որպես ապակառուցողական երկիր: Նման «խաղերը», սակայն, վաղուց արդեն ազդեցություն չեն գործում միջազգային հանրության վրա, քանզի իրականությունն ակնհայտ է բոլորի համար:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: