Միակ դրականը, որ կարող է Թուրքիան բերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դրանից հեռու մնալն է
Օրերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, որպես կարևոր գործոն նշեց, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ ապահովելով «Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ապաշրջափակումը, տարածաշրջանում նորմալ փոխգործակցությունը՝ տնտեսական, լոգիստիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային»:
Լավրովը միաժամանակ կարծիք հայտնեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առանցքային պահ:
Լավրովի այս հայտարարությունը լիովին տեղավորվում է ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման համատեքստում, սակայն ոչ ավելին: Որքան էլ ռուսական կողմը փորձի թուրքահաճո հայտարարություններ անել, թե՛ ռուսների, թե՛ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների, և թե՛ ընդհանրապես միջազգային հանրության համար ակնհայտ է, որ Թուրքիայի հնարավոր դերակատարումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի կերպ ու ոչ մի դեպքում չի կարող դրական լինել: Միակ դրականը, որ կարող է Թուրքիան բերել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դրանից հեռու մնալն է: Սահմանների բացումը, Արցախի ու Հայաստանի ապաշրջափակումը և Լավրովի նշած նորմալ փոխգործակցությունը ոչ մի կերպ չեն կարող որպես նախապայման դրվել Ղարաբաղյան կարգավորման բանակցային սեղանին. այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը առավել քան հստակ է:
Ռուս-թուրքական տնտեսական, էներգետիկ փոխգործակցության խորացման և, որպես արդյունք, «Թուրքական հոսք» գազատարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական կողմից նման հայտարարությունները սպասելի էին: Բնականաբար, երկկողմ հարաբերությունների ջերմացման համատեքստում կողմերը պետք է ցույց տան, որ կարևորում են միմյանց դերն ու նշանակությունը տարածաշրջանային կարևորագույն խնդիրների լուծման հարցում, սակայն Մոսկվան շատ լավ գիտի, որ Թուրքիայի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կբերի իրապես անկանխատեսելի հետևանքների, ինչն այսօր բացարձակ չի բխում ռուսական շահերից:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ, որոնց կարգավորումն առանձին, ոչ պակաս խրթին գործընթաց է, որը հայ-թուրքական արձանագրությունների տապալումից հետո, կարծես թե, հայտնվել է փակուղում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի կողմնապահ, ակնհայտ պրոադրբեջանական դիրքորոշումից արդեն իսկ պարզ է, որ այս պետությունը ոչ մի կերպ և երբեք չի կարող որևէ դրական ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Ավելին՝ նման իրավիճակը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև պատերազմի վերսկսման: Մոսկվան, բնականաբար, այս ամենը շատ լավ է հասկանում:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ