Ադրբեջանն «աստղի» և «կիսալուսնի» արանքում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դմիտրի Կիսելյովին տված տված ծավալուն հարցազրույցում, հավատարիմ մնալով Ադրբեջանի տարիներ շարունակ որդեգրած քաղաքական գծին, ևս մեկ անգամ շարժվել է սեփական «մեղքերը» ուրիշների վրա բարդելու ճանապարհով և, որպես «անշառ» թիրախ՝ կրկին ընտրել Արևմուտքը:
Բավական հետաքրքիր է հասկանալ, թե ինչով է պայմանավորված Ալիևի նման ընտրությունը: Ողջ գաղտնիքը տարածաշրջանային, լոկալ շահի մեջ է: Գտնվելով իր տարածաշրջանային «դաշնակիցների»՝ Ռուսաստանի և Թուրքիայի արանքում, Ադրբեջանն իր պահվածքով տարիներ շարունակ նմանվել է մանկահասակ, «երես առած» երեխայի, ով սեփական արարքները կոծկելու և դրանք արդարացնելու նպատակով շարունակ մեղքը բարդել է մեկ Մոսկվայի, մեկ Անկարայի վրա՝ փորձելով արդարանալ մյուսի աչքերում: Դա առավել ևս հաջողվել է, երբ հակասություններն այս երկուսի հարաբերություններում զարգացման հերթական փուլ են մտել: Իրադարձությունների զարգացման ներկայիս փուլում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմացման մեծ տեմպ են ստանում, և դրա հետ մեկտեղ թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ մեղմ ասած բավական բարդ են, Ադրբեջանն՝ ի դեմս իր երկրի նախագահի, օգտվելով առիթից, «քավության նոխազ» է ընտրել Արևմուտքին: Արևմուտքն այս դեպքում Ադրբեջանի համար դարձել է ընտրության «ոսկե միջին», որը թույլ կտա դուր գալ կամ առնվազն չզայրացնել իր տարածաշրջանային երկու «դաշնակիցներին»:
Այլ հարց է, թե ինչպես է Արևմուտքին հաջողվել այդքան հեշտությամբ դառնալ Ադրբեջանի «քավության նոխազ»: Հարցի ակունքները հասկանալու համար բավական է վերլուծել Արևմուտքի՝ տարիներ շարունակ Ադրբեջանի հանդեպ վարած ամենաթողության և «աչք փակելու» քաղաքականությունը: Արևմուտքի նման մոտեցումը տարիներ շարունակ դրսևորվել է թե՛ Ադրբեջանի ներքաղաքական խնդիրներին, թե՛ Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի ռազմատենչ և ոչ կառուցողական կեցվածքին, մեղմ ասած, ոչ ադեկվատ արձագանքի տեսքով:
Ստեղծված իրավիճակը, և Ադրբեջանի նման պահվածքը առավել քան ոչ պատվաբեր են Արևմուտքի և առանձին արևմտյան երկրների համար: Դժվար թե ԵՄ և ԱՄՆ հիմնադիր հայրերն իրենց ամենասարսափելի երազում անգամ պատկերացնեին, որ մի օր իրենք, տուրք տալով իրենց տնտեսական շահերին, կարող են Ադրբեջանի նման պետության համար «քավության նոխազ» ծառայել:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ուկրաինայի առաջարկները ենթադրում են, որ ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ին երկրի անդամակցությանը. Մեդինսկի Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը խնդրում է, որ Ռուսաստանի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվի...
- ԵՄ առաջնորդները կքննարկեն գազի համատեղ գնումների հարցը Բրյուսելը հայտարարել է, որ դա կօգնի երկրներին սկսել գազի համատեղ գնումներն այս տարի, և ակնկալվում է, որ այս շաբաթ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ