ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  Արցախ-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեն Միրզոյանն ընդգծել է ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը զարգացնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և վերահաստատել հրավերը Հերբերտ Զալբերին՝ նրա մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների վերսկսման համար պայմանների ձևավորմանը, մասնավորապես, ընդգծել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°   
    18.05.2024
    22°  10° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: