ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան. Իրաքի Մոսուլ քաղաքը Թուրքիային է պատկանել

Uygar Haber

Իրաքի Մոսուլ քաղաքը, որը ներկայումս գրավել են «Իսլամական պետության» գրոհայիններն, ինչ-որ ժամանակ պատկանել է Թուրքիային։ Այս մասին թուրքական Բուրսա քաղաքում իր ելույթի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է NEWS.am-ը:

«Պետք է հասկանալ, որ Իրաքը շատ հին քաղաքներ ունի։ Պատմության մեջ նաև Քիրքուքն է մերը եղել, Մոսուլն է մերը եղել»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ շատերին դուր չի եկել, որ ինքը հիշատակել է ազգային պակտը։ Թուրքիայի Ազգային ժողովի կայքում նշված է, որ «պետությունները, որոնք կիսեցին Օսմանյան Կայսրությունը, շատ անհանգստացած էին Ազգային պակտի (6 կարևոր որոշումների հավաքածու, որոնք ընդունվել են Օսմանյան Կայսրության վերջին խորհրդարանի կողմից) որոշումներով:

«Ինչո՞ւ նրանց դա դուր չեկավ։ Ես ընդամենը պատմության դաս տվեցի, դուք պետք է դա հասկանաք»,-հավելել է նա։

Էրդողանը քննադատել է Արևմուտքի գործողությունները՝ նշելով, որ արևմտյան երկրները մինչ այս պահը «բառացիորեն ոչինչ չեն արել» Իրաքի և Սիրիայի համար։ «Նրանք խանգարել են այնպիսի բնիկ ազգերի, ինչպիսին մենք ենք, ինչ-որ բան անել»,-ընդգծել է Էրդողանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: