Ինչու՞ է Ադրբեջանը կրկին մեծացնում սահմանային լարվածությունը
Ապրիլյան պատերազմից հետո հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից ի վեր ՀՀ-Ադրբեջան և ԼՂՀ-Ադրբեջան սահմանագծերին հարաբերականորեն հանգիստ վիճակ էր տիրում: Սակայն, վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ակնհայտորեն ինտենսիվացան, ավելին՝ արձանագրվեցին նաև դիվերսիայի ձախողված փորձեր: Ըստ ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության՝ երեկ գիշեր և այսօր իրավիճակը սահմանագծին ավելի է լարվել, հակառակորդը, մասնավորապես, արկակոծել է առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Ադրբեջանական հերթական սադրանքը անուղղակիորեն հաստատող փաստ է հանդսիսանում նաև նոյեմբերի 10-ին տարածված այն հաղորդագրությունը, որի համաձայն՝ Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դա թերևս վկայում է, որ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը զբաղված է եղել սադրանքի նախապատրաստմամբ:
Որպես ադրբեջանական կողմի նման ակտիվացման հիմնական պատճառ կարելի է համարել բանակցային գործընթացը, կամ, ավելի ճիշտ, դրանում առկա հարաբերական դադարը: Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին անդրադառնալու համար հայկական կողմերն այսօր աառաջնահերթ են համարում նախևառաջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որոնք, ըստ էության հանդիսանում են Ապրիլյան պատերազմի պատճառով իրավիճակի փոփոխության արդյունք: Ամիսներ են անցել, սակայն այդ պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ որևէ շոշափելի արդյունք չկա: Մի իրավիճակում, երբ անընդհատ առկա է նոր էսկալացիայի վտանգ, չկա միջադեպերի հետաքննության մշակված և կիրառվող մեխանիզմ, և ընդհանրապես չկա փոխվստահության որևէ հիմք, իհարկե, անտրամաբանական է խոսել հակամարտության կարգավորման գործընթացին վերադառնալու մասին: Թերևս հենց այս մասին ակնարկեց նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը, հայտարարելով, որ Համբուրգում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հանդիպման ձևաչափը հստակեցված չէ և Մամեդյարովի հետ հանդիպումը կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կլինեն եռանախագահների կողմից այդպիսի հանդիպումներ կազմակերպելու շուրջ։
Ադրբեջանն իր հերթին, որևէ նշանակալի քայլ չկատարելով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ, փորձում է պարզապես տապալել դրանք՝ առաջ մղելով հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: Այդ ուղղությամբ Ադրբեջանն իր քայլերը կառուցում է ուժի և ուժի սպառնալիքի իր արդեն ավանդական դարձած գործիքակազմի վրա, այսինքն՝ սահմանային լարվածության մեծացման շնորհիվ փորձում է ճնշում գործադրել հայկական կողմերի վրա: Ըստ Բաքվի տրամաբանության՝ սահմանային նոր ֆորս-մաժորը մի կողմից կչեղարկի նախորդ պայմանավորվածությունները, մյուս կողմից՝ կամ հնարավորություն կտա ձեռք բերել նոր պայմանավորվածություններ, որոնք արդեն կարտահայտեն իր շահերը, կամ էլ կապահովի վերադարձը բանակցային գործընթացին: Ադրբեջանի նման գործելաոճի մասին են վկայում նաև նախաձեռնված աննախադեպ լայնածավալ զորավարժությունները, որոնք ևս Ադրբեջանի ռազմական ուժի ցուցադրության և հայկական կողմերի վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ վերջին ամիսներին սահմանային լարվածությունը զգալիորեն աճել է, սակայն միջնորդական առաքելության արձագանքը դրա հետ կապված, հազիվ թե կարելի է համարել ադեկվատ: Նման իրավիճակում ԵԱՀԿ համանախագահները թերևս պետք է առավել ակտիվանան՝ ապրիլյան պատերազմի կրկնության հնարավորությունը կանխելու համար, հակառակ պարագայում՝ իրավիճակը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ