ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրյուսելում քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմական գործակցության հեռանկարները

 Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության հետ Հայաստանի ռազմական համագործակցության հեռանկարները: Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին:

Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ Կոստարակոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    9 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: