ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողով. Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին Ղարաբաղում ապրիլյան բախումների ժամանակ

eutopialaw.com

Եվրոպական հանձնաժողովը  հետընթաց է  արձանագրել Թուրքիայում արդարադատության, մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության և մի շարք այլ ոլորտներում: Այս մասին ասված է ԵՄ անդամության համար անհրաժեշտ, Թուրքիայի կողմից իրականացրած հիմնական քաղաքական և տնտեսական բարեփոխումների վերաբերյալ  Եվրահանձնաժողովի  տարեկան գնահատման զեկույցում, որն  ընդունվել է նոյեմբերի 9-ին, փոխանցում է tert.am-ը:

Զեկույցի` Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016թ. ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում: 

2009թ. ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների մասով նշվում է, որ դրանք դեռևս չեն վավերացվել:

Զեկույցը մատնանշում է նաև թուրքական իշխանությունների խիստ և կանոնավոր արձագանքը 1915թ. Ցեղասպանության ճանաչման հարցում:

Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Ստամբուլում լույս տեսնող «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության քրեական գործին, Հայոց պատրիարքության կողմից հայոց լեզվի դասավանդման կազմակերպման խոչընդոտներին, ինչպես նաև Կարսում հայերի դեմ ատելության քարոզչության առնչությամբ «Գորշ Գայլեր» կազմակերպության գործունեությանը:

Զեկույցի հրապարակմանը հետևել է բարձրագույն մակարդակով թուրքական իշխանությունների խիստ քննադատությունը: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիկը նույնիսկ անվանել է այն ապակառուցողական և ոչ անաչառ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: