ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրահանձնաժողովի զեկույց. Թուրքիայի առաջ ԵՄ դռները փակվեցին վերջնականապե՞ս

© AP Photo/ Osman Orsal, File

ԵՄ-ին անդամակցելու հարցով առաջընթացի շուրջ Թուրքիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցը համարում է կողմնակալ, հայտարարել է երկրի փոխվարչապետ Նուման Քութլումուշը: «Այս զեկույցը միակողմանի է, այն պարունակում է մեզ համար անընդունելի ձևակերպումներ», - հայտարարել է նա: «Այս զեկույցը մեզ տխրեցրել և մտահոգել է: Այն պարունակում է դրույթներ, որոնք անցում են բոլոր սահմանները: Մենք ցանկանում ենք տեսնել ԵՄ-ին մեր կողքին՝ ահաբեկչության դեմ պայքարում», - հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նշենք, որ Թուրքիայի վերաբերյալ Առաջընթացի զեկույցը, ի տարբերությունուն նախորդ տարվա, արձանագրել է երկրում բարեփոխումների գործընթացի ոչ թե դանդաղում, այլ հետընթաց:

Եվրամիության ամենամայա զեկույցում, մասնավորապես, արձանագրվում է քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում Անկարայի քաղաքականության ձախողումները: Զեկույցում քննադատությունները վերաբերում են  խոսքի ազատությանը, հավաքներ կազմակերպելու ազատությանը, դատաիրավական համակարգին, մահապատիժը վերականգնելու վերաբերյալ Թուրքիայում ընթացող քննարկումներին, վերջին շրջանում երկրի ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին և այլն: Եվրահանձնաժողովը նաև անբավարար է գնահատել ԵՄ նորմերին թուրքական օրենսդրության համապատասխանեցմանն ուղղված ԵՄ ջանքերը: Նշվում է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո արտակարգ դրության հայտարարումը հնարավորություն է տալիս կառավարությանը, որը նախագահում է երկրի նախագահը, կառավարել օրենսդրական դեկրետների միջոցով: Այս ընթացում ընդունվել է 9 նման դեկրետ, որոնք ներառում են այդ թվում նաև պաշտպանվելու իրավունքի սահմանափակում, կալանավորման ժամկետի երկարացում և այլն: Այս կապակցությամբ նշվում է, որ, չնայած հեղաշրջման փորձից հետո Անկարան հայտարարեց Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթների գործողության դադարեցման մասին, սակայն թուրքական սահմանադրությունը պարունակում է իրավունքներ, որոնք չեն կարող ոտնահարվել նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, ինչպես, օրինակ, հակառակ ազդեցություն ունեցող քրեական օրենքներից պաշտպանվածությունը կամ անմեղության կանխավարկածը: Այս կապակցությամբ ԵՄ կասկած է հայտնում ձեռնարկված միջոցառումների համաչափության և դրանց նկատմամբ հասանելիության, ինչպես նաև արդարատադության համակարգի անաչառության կապացությամբ:
Զեկույցում նշվում է, որ որևէ առաջընթաց չի արձանագրվել քաղաքական կուսակցությունների և ընտրությունների վերաբերյալ իրավական դաշտի ԵՄ նորմերին համապատասխանեցման առումով՝ ընդգծելով, մասնավորապես, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքի ընդունումը և ընդդիմադիր քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությունը:

Նախորդ տարվա համեմատ էլ ավելի մեծ հետընթաց է գրանցվել դատական համակարգում և խոսքի ազատության ոլորտներում: Մասնավորապես՝ արձանագրվում է, որ նախորդ տարվա ընթացքում նկատված ոչ անկախ միտումներն ավելի են խորացել, իսկ ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում խոսքի ազատությունը հասել է ծայրահեղ մակարդակի (լրագրողների ձերբակալությունները,լրատվամիջոցների փակում և այլն):

Զեկույցի առանձին հատվածում խորը անհանգստություն է արտահայտվում կանանց, փոքրամասնությունների, ինչպես նաև ԼԳԲՏ ներկայացուցիչների նկատմամբ Թուրքիայում իրականացվող ճնշումների հետ կապված:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի տնտեսական իրավիճակին: Առաջին անգամ Եվրահանձնաժողովի զեկույցում Թուրքիան տնտեսական առումով աճ չի արձանագրել:

Զեկույցում Եվրահանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Թուրքիան  2016 թվականին ավելի է հեռացել եվրաինտեգրման ճանապարհից: Սա, ինչպես նաև Եվրախորհրդարանի նախագահի կողմից Թուրքիայում պատգամավորների և լրագրողների ձերբակալության խիստ քննադատությունը և Թուրքիայի նկատմամբ հնարավոր ԵՄ պատժամիջոցների սահմանումը, լուրջ քննադատության է արժանացել Անկարայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են 53 տարի ԵՄ դռների առջև սպասելուց հետո իրենք հանրաքվե կանցկացնեն ԵՄ–ին անդամակցելու հարցի շուրջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: