ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիգերիայի հյուսիսում սովից մահանում է 75 հազար երեխա. ՄԱԿ

newsru.com

Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում առաջիկա ամիսներին սովից կարող է մահանալառնվազն 75 հազար երեխա։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը՝ նշելով, որ կազմակերպությունը կարող է չկարողանա հաղթահարել տեղի մարդասիրական ճգնաժամը։

ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրի համակարգող Փիթեր Լունդբերգի խոսքով՝ տարածաշրջանում, որտեղ դեռևս վերջերս իշխում էր ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը, օգնության կարիք ունի առնվազն 14 մլն մարդ, փոխանցում է BBC-ն։

Ինչպես նշել է Լունդբերգը՝ իսլամիստներից ազատագրված տարածքներում սուր կարիքավորներից մոտ 400 հազարն անչափահասներ են։

Նիգերիայի հյուսիս-արևելքում կառավարական զորքերի դեմ ջիհադիստների հակամարտության 7 տարիներին զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մոտ 2 մլն տեղացիներ դարձել են փախստականներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: