ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում». Չավուշօղլու

Ali Unal/AP

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ Ստամբուլում հայ պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցը զայրացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին: Նահապետյանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը:

Ի պատասխան հայ պատգամավորի հնչեցրած հարցի` Թուրքիայի արտգործնախարարը ասել է, թե իրենք կողմ են Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Նա մեղադրել է հայկական կողմին` իբր անարդար լինելու մեջ` ասելով. «Մենք կարող ենք տարբեր տեսակետներ ունենալ` Դուք Հայաստանից եք, ես թուրք եմ: Սակայն նախ և առաջ անհրաժեշտ է արդար լինել: Մանավանդ, եթե քաղաքական գործիչներ ենք: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկար տարիներ տեսել եմ, որ դժբախտաբար մեր հայ գործընկերները երբեք արդար չեն լինում: Ինչպե՞ս եք ասում, որ մենք աջակցում ենք ԻՊ-ին»:

Չավուշօղլուն արդարացել է` նշելով, որ Թուրքիան ձերբակալել և սպանել է ԻՊ-ի մեծ թվով զինյալների` այդ հարցում օգնելով նաև եվրոպական երկրներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.02.2026
       
    27.02.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: