Ապրիլին Ադրբեջանի հարձակումը խաթարեց բանակցային գործընթացը. Նալբանդյանը՝ Անտանանարիվուում
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ելույթ է ունեցել Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Իր ելույթում Նալբանդյանը մասնավորապես նշել է.
«Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին նախագահ, Հարգելի գործընկերներ, Շատ հաճելի է նախորդ տարի երևանյան հանդիպումից հետո այսօր ձեզ տեսնել այստեղ՝ Անտանանարիվուում՝ նախարարական համաժողովի համար այնքան արժանի վայրում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտգործնախարարների խորհրդի նախագահին և Մադագասկարի իշխանություններին՝ մեզ ցուցաբերած ջերմագույն ընդունելության համար: Ես մեծ ուշադրությամբ ունկնդրեցի տիկին գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված զեկույցը: Անտանանարիվուի հռչակագրի նախագիծը, որը կներկայացվի մեր պետությունների և կառավարությունների ղեկավարների ուշադրությանը, հստակ կերպով մատնանշում է մեր առջև ծառացած մարտահրավերները և ուրվագծում առաջիկա երկու տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի կողմից իրականացվելիք գործողությունների բավականին հավակնոտ մի ճանապարհ:
Կազմակերպության քաղաքական օրակարգի կենտրոնում պետք է լինեն մեր հասարակությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են՝ ճգնաժամերի կարգավորումը, զարգացման անհավասարությունների հաղթահարումը, անհանդուրժողականության երևույթների կանխարգելումը, կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքների դեմ պայքարը: Այս առումով հարկավոր է հետամուտ լինել, որպեսզի առաջարկվող լուծումները հենվեն մեր հիմնարար արժեքների համակարգի վրա՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխության և բազմազանության: Առկա մարտահրավերներն ու ճգնաժամերն առաջնային են դարձնում միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հրամայականը։
Հանդուրժողականության ու երկխոսության մշակույթը մշտապես խթանման կարիք ունեն: Այս համատեքստում բարձր ենք գնահատում ՖՄԿ գլխավոր քարտուղարի նպատակասլաց ջանքերը, որոնք ուղղված են Ֆրանկոֆոնիայի արժեքների առաջ մղմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընկերների հետ համագործակցաբար՝ ճգնաժամերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստելուն։ Ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար պայքարը պետք է շարունակի մնալ մեր կազմակերպության առանցքային առաջնահերթություններից: Սա նաև այն է, ինչին Հայաստանը ձգտում է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես գիտեք, 2016 թվականի ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը հանգեցրեց բազմաթիվ զոհերի և խաթարեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Միսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը:
Մենք շնորհակալ ենք Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ բոլոր կողմերին ուղղված՝ 1994թ. կնքված զինադադարը հարգելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և հարատև լուծման վերաբերյալ կոչերի համար՝ ի հավելումն Կինշասայի և Դաքարի գագաթաժողովներին Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից այս հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտարարարություններին: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Միսկի խմբի համանախագահների կողմից որպես անբաժանելի միասնություն առաջարկված սկզբունքների վրա, հատկապես նրանց, որոնք առնչվում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին ՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և հարատև հանգուցալուծման հիմք: Մեր հասարակությունների առջև ծառացած սպառնալիքների թվում չենք կարող չհիշել ահաբեկչության չարիքը, որը սպառնում է մեր անդամ երկրների մի մասին:
Ֆրանկոֆոն ընտանիքը պետք է մոբիլիզացված մնա ահաբեկչության դեմ տարվող պայքարում: Տիկին գլխավոր քարտուղար, շնորհակալ ենք այս ուղղությամբ Ձեր կողմից նախաձեռնած լուրջ քայլերի համար: Արժևորում ենք Ձեր գործունեությունը՝ ուղղված երիտասարդությանը Ֆրանկոֆոնիայի մարդասիրական գաղափարների շուրջ համախմբելուն և մեր կազմակերպության գործունեության մեջ նրանց առավել ներգրավմանը: Այս առթիվ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ 2015թ․ հոկտեմբերին Երևանում կայացած նախարարական համաժողովը հանդիսացավ նմանօրինակ մի նախաձեռնության հիմք՝ ընդունելով բանաձև՝ Ֆրանկոֆոնիայի հաստատությունների գործունեությանը երիտասարդության մասնակցության մասին: Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին նախագահ, Հարգելի գործընկերներ, Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը շարունակելու ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում՝ համագործակցության և երկխոսության այս տարածքում, որի հիմքում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը և համերաշխությունը: Շնորհակալություն»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 35%
Քամի՝ 2,57 կմ/ժ