ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելն ուզում է հաղթել ընտրություններում հայերի օգնությամբ

Գերմանիան պատրաստվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Կանցլեր Անգելա Մերկելը, ով ղեկավարում է Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը, մտադիր է հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում: Եվ հենց նախընտրական քարոզչության լույսի ներքո 2005 թվականից Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնող Մերկելը հերթական սիրախաղն է սկսել մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Գերմանիայի թուրքական համայնքի հետ, որը կազմում է երկրի բնակչության մոտ 5 տոկոսը:

Երկու դեպքում էլ թուրքամետ քայլեր ձեռնարկելիս Մերկելը ստիպված է հաշվի առնել այդ քայլերի առաջացրած հակազդեցության հնարավոր հետևանքները՝ ձգտելով չկորցնել Գերմանիայի հասարակության մնացյալ հատվածի աջակցությունը: Թերևս հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է սիրախաղի համար թեմաների կամ դաշտերի ընտրությունը: Ամենահարմար հարցը, ինչպես միշտ, Հայաստանն ու Հայոց ցեղասպանության հարցերն են:

Այս տեսանկյունից ամենևին պատահական չեն Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի վերջին հայտարարությունները «հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ նոր փորձեր ձեռնարկելու» անհրաժեշտության մասին: Դեսպանի կարծիքով «ստեղծված դժվար իրավիճակները չպետք է խոչընդոտեն նոր լուծումներ գտնելու, հարաբերությունները բարելավելու հարցում»:

Մինչև վերջերս միջազգային հանրությունը (առաջին հերթին, Ցյուրիխյան գործընթացի անմիջական մասնակից հանդիսացող Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն` նաև պետական մակարդակով) հայտարարում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախաձեռնության կամ հաջորդ քայլի պատասխանատուն Թուրքիան է, քանի որ հենց վերջինս է մեղավոր Ցյուրիխյան արձանագրությունների տապալման համար:

Իսկ Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունը համահարթեցման տարրեր է պարունակում, ինչը ամենևին չի համապատասխանում իրավիճակին: Ավելին, հայ-թուրքական սահմանի վերաբացման համար Թուրքիայի նկատմամբ համապատասխան ճնշում գործադրելու փոխարեն Գերմանիայի դեսպանը խոսում է «միջազգային որոշ խմբերի համար սահմանի մասնակի վերաբացման հնարավորության մասին»:  

Այս գործընթացն իրականում ավելի վաղ էր սկսվել: 2016 թվականի հունիսին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո, երբ անհրաժեշտ էր մեղմել Թուրքիայի ցասումը, Բեռլինը հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանության մասին բանաձևն իրավական ուժ չունի»: Եվ թեև սա հետքայլ կամ զիջում չէր, բայց սա այն լուծումն էր, որ երկու կողմերին էլ թույլ տվեց համապատասխան ձևակերպումներով պահել դեմքը: Սա, թերևս, թուրքամետ գործողությունների առաջին ազդանշաններից էր:

Հենց նույն նպատակին էր ծառայում Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին Մերկելի ելույթը, ով չնայած Թուրքիայում արձանագրված հետընթացին՝ կողմ արտահայտվեց Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն:

Չի բացառվում, որ առաջիկայում ականատես կլինենք նաև թուրքամետ այլ քայլերի: Օրինակ, Բեռլինը կարող է Անկարայի հետ քննարկել Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու թուրքական ծրագրի (ինչին Արևմուտքը երկար ժամանակ ընդդիմանում էր) նման որևէ գործողություն՝ միաժամանակ ձգտելով չհարուցել քրդերի դժգոհությունը:  Նույն տրամաբանությամբ չի կարելի բացառել, որ Գերմանիայի թուրք ընտրազանգվածի ձայները շահելու համար հնչեն նաև ադրբեջանամետ հայտարարություններ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում: 

Հասկանալի է, որ սա չի կարելի դիտարկել որպես Գերմանիայի դիրքորոշման փոփոխություն: Սա պայմանավորված է Մերկելի հեղինակության անկման ֆոնին Գերմանիայում կայանալիք ընտրություններով և Գերմանիայում բնակվող 3-4 միլիոն թուրքերի աջակցությունը ստանալու անհրաժեշտությամբ, ովքեր վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում են երկրի քաղաքական կյանքին: Սա արդեն սովորական դարձած պրակտիկա է, որը երկար չի ձգվի:

Այս անգամ, փաստորեն, հաղթելու համար Մերկելը դիմում է հայերի «օժանդակությանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: