ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը վաճառքի կհանի «Վրաստանի երկաթուղին» և Հայաստան գազ մատակարարող գազամուղը

Инженерный центр «Mavego

Հյուսիս-Հարավ գազամուղը, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով հասցվում է Հայաստան, կարող է վաճառքի հանվել: Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը քննարկում է պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղու», ինչպես նաև ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը: Նա հավելել է, որ զրույցներ են եղել ներդրումային բանկերի հետ`մանրամասնել չհայտնելով, հայտնում է Civil.ge-ն:

Պետությանը պատկանող «Նավթի և գազի կորպորացիան» կառավարում է Հյուսիս-Հարավ գազամուղը, որով ռուսական գազը հասցվում է Հայաստան Վրաստանի տարածքով:

«Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,-ասել է Կվիրիկաշվիլին: «Այդ հարցը պետք է շատ զգույշ և ճիշտ լուծել»,-ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: