ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հալեպի ազատագրումը կարող է վնասել հակամարտության քաղաքական կարգավորմանը

Reuters

Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո են դրել Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադար նախատեսող բանաձևի նախագծի վրա։ Բանաձևը նախաձեռնել էին Նոր Զելանդիան, Իսպանիան ու Եգիպտոսը։ Ռուսաստանը նշում է, որ փաստաթղթին դեմ է քվեարկել, քանի որ Վաշինգտոնն այն կազմելիս ճնշում է գործադրել համահեղինակների վրա: Վաշինգտոնը և վերջինիս դաշնակիցները սակայն վստահ են, որ Ռուսաստանի կողմից հրադադարի հաստատում նախատեսող բանաձևի արգելափակման պատճառը Հալեպում Ռուսաստանի և Սիրիայի կառավարական զորքերի շահավետ դիրքերը պահպանելն է:

Նշենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը շարունակում է մնալ Հալեպը, որտեղ կառավարական զորքերը և վերջինիս դաշնակիցները շարունակում են բավականին հաջող գործողություններ ծավալել ապստամբների դեմ: Սիրիայի կառավարական զորքերը մեկ շաբաթվա ընթացքում ազատագրել են ապստամբների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Հալեպի 60 տոկոսը և շարունակում են առաջխաղացումը: Փորձագետների կարծիքով՝ հետագա առաջխաղացումն ավելի դժվար է լինելու, քանի որ կառավարական զորքերն արդեն մոտեցել են քաղաքի բավականին լավ ամրացված հատվածին, իսկ ապստամբերը չեն պատրաստվում ուղղակի հանձնել իրենց վերահսկողության տակ մնացած տարածքները:

Այսպես, նախորդ շաբաթ Արևելյան Հալեպում մնացած զինված խմբավորումները միավորվել են «Հալեպի բանակում» և մերժում են զենքը ցած դնելու Դամասկոսի կոչերը: Ամեն դեպքում փորձագետների մոտ արդեն կասկածներ չկան, որ Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ կվերականգնեն վերահսկողությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հալեպի վրա. դա ուղղակի ժամանակի խնդիր է լինելու:

Նշենք, որ Հալեպում Սիրիայի կառավարական զորքերի հաղթանակը բացասական ազդեցություն է ունենում հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի վրա: Այսպես, այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը հետ է կանչել արևելյան Հալեպից զինյալների դուրս բերելու վերաբերյալ օրերս Հռոմում Ռուսաստանի ԱԳ նախարարի և պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպման ժամանակ հնչեցրած առաջարկությունները: Ինչպես հայտնել է Լավրովը, Վաշինգտոնը նոր փաստաթուղթ է ներկայացրել Մոսկվային, սակայն վերջինիս կարծիքով այն ուղղակի միտված է զինյալների համար ժամանակ շահելուն: Ուշագրավ է նաև այն, որ Արևմուտքը, որն անդադար խոսում էր Հալեպում մարդասիրական աղետի մասին, չի շտապում որևէ օգնություն ցուցաբերել Հալեպի բնակչությանն Ասադի զորքերի կողմից քաղաքի արևելյան թաղամասերի ազատագրումից հետո: Սա կարելի է դիտարկել որպես Դամասկոսի հետ ցանկացած հարցում առնչվելուց խուսափելու Արևմուտքի որդեգրած քաղաքականության հերթական դրսևորում:

Փորձագետների կարծիքով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը Սիրիայի հարցում Հալեպում Ասադի գրանցած հաջողություններին զուգահեռ ավելի է թուլանալու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    9 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: