ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Ադրբեջանի վայրագությունների մասին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է միջանկյալ զեկույց ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի վայրագությունների մասին, փոխանցում է news.am-ը:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, կտտանքներ, մահապատիժներ ու անդամախեղումներ։ Ռազմական հանցագործությունները համակարգված ու լավ կազմակերպված բնույթ են ունեցել։

«ԼՂՀ դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 31 քաղաքացիական անձանցից ու Պաշտպանության բանակի զինծառայողներից 27-ը ՝ այսինքն մոտ 90 տոկոսը ենթարկվել են կտտանքների, մահապատիժների կամ էլ խեղումների»,- ասվում է զեկույցում։

Նշում են, որ ադրբեջանցի զինվորականները կտտանքների են ենթարկել 92-ամյա կնոջը, գլխատել են ԼՂՀ բանակի երեք զինծառայողների, երկուսը գլխատվել են մահից հետո, իսկ մեկին գլխատել են ԻՊ-ի ոճով։

Ամենատարածված ռազմական հանցագործությունն է եղել անդամախեղությունները, նաև  սպանվածների ականջները կտրելը։ 

«Ըստ Միջազգային հումանիտար իրավունքի, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իր զինված ուժերի ռազմական հանցագործությունների համար, պարտավոր է հետաքննություն իրականացնել ու պատշաճ կերպով պատժել հանցագործներին ու մյուս անձանց, որոնք պատասխանատվություն են կրում։ Հանցագործները ու նրանց հրամանատարները  նույնպես անհատական պատասխանատվություն են կրում»,- ասվում է զեկույցում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    16°  14° 
    22.05.2024
    24°  10° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: