Արցախում 1991-ի հանրաքվեի օրը ծանր հրետանուց կրակում էին մարդկանց վրա. Վարդգես Բաղրյան (ԲԱՑԱՌԻԿ)
ԼՂՀ անկախության հանրաքվեի 25-րդ հոբելյանի առթիվ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի հետ:
- Պարո'ն Բաղրյան, որպես 1991 թվականի դեկտեմբերի 10-ի ԼՂՀ անկախության հանրաքվեն լուսաբանած լրագրող, կներկայացնեք, թե ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել հանրաքվեն:
- Ինձ իսկապես բախտ է վիճակվել լուսաբանել1991 թվականի դեկտեմբերի 10-ին անկախության հանրաքվեն: Բարեբախտաբար մոնտաժված տեսանյութը պահպանվում է, և դիտելով այդ կադրերը՝ կարելի է համոզվել, որ Արցախում պատերազմ էր բառիս բուն իմաստով՝ ընդ որում ոչ միայն սահմաններին կամ սահմանային գյուղերում, այլև հենց մայրաքաղաք Ստեփանակերտում: Դեկտեմբերի 10-ին, երբ խաղաղ բնակչությունը դուրս էր գալիս, որպեսզի կատարի իր քաղաքացիական պարտքը, ծանր հրետանուց կրակում էին քաղաքի վրա, կային ավերածություններ: Ավելին ասեմ, երբ Գերագույն խորհրդի պատգամավոր Սմիրնովի հետ հարցազրույց էի անում թատրոնի շենքի մոտ Կրկժան արվարձանից կրակոցներ էին լսվում: Այդ կրակոցների ձայնը ֆիքսված է տեսանյութում և Սմիրնովն ինքն էլ այդ մասին խոսում է:
Մինչ այդ՝ սեպտեմբերի 2-ին, հռչակել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և անկախության հանրաքվեն հաջորդ քայլն էր: Գիտեք, հանրաքվեից հետո՝ դեկտեմբերի 28-ին, տեղի ունեցավ Գերագույն Խորհրդի նիստ, ընտրվեց խորհրդարան: Իսկ 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի առաջին նիստին ընդունվեց անկախության հռչակագիր:
- 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց երկրի սահմանադրությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ դա Արցախի կյանքում:
- 10 տարի առաջ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: Դա անհրաժեշտություն էր, մինչ այդ մենք առաջնորդվում էինք տարբեր օրենքներով, բայց անհրաժեշտ էր մայր օրենք՝ սահմանադրություն: Եվ անհամեմատ խաղաղ պայմաններում մենք ընդունեցինք Սահմանադրությունը:
Ասեմ, որ երկու դեպքում էլ մասնակցությունը շատ բարձր էր, և մարդիկ գիտակցում էին, թե ինչի համար են քվեարկում: Ի դեպ, այդ օրը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է, և մենք պատահական չէ, որ ընտրել ենք հենց այդ օրը, քանի որ այն ժամանակ թերևս ոչ մի տեղ այդքան չէին ոտնահարվում մարդու իրավունքներն, ինչքան Արցախում ( ի նկատի ունեմ 1991 թվականին):
- Այսօր Արցախում քննարկում են սահմանադրական փոփոխություններ անցկացնելու հարցը: Ի՞նչ կտա դա Արցախին:
- Երկու կարծիք կար՝ խորհրդանակա՞ն, թե՞ նախագահական կառավարում: Մինչև հիմա էլ կան տարակարծություններ: Ի վերջո, քաղաքական ուժերը, ոչ բոլորը իհարկե, բայց մեծ մասը, եկել են այն համոզման, որ ճիշտը նախագահական կառավարումն է: Սա, ի դեպ, համընկնում է նաև իմ տեսակետին, որը ես միշտ էլ արտահայտել եմ: Գտնում եմ, որ խորհրդարանական կառավարումն այս պահին մեզ համար չէ: Մեզ անհրաժեշտ է ուժեղ ձեռք, կենտրոնացված իշխանություն: Քավ լիցի, սա չի խոսում դիկտատուրա հաստատելու մասին: Մենք անցել ենք խորհրդարանական կառավարման փուլը 1990-ականներին, հետո անցել ենք նախագահական կառավարման: Ավելին, խորհրդարանական կառավարում ունեինք, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծվեց այդ լայնամասշտաբ պատերազմը: Եվ հենց 1992 թվականի օգոստոսին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, որպեսզի իշխանությունը լինի մեկ մարդու ձեռքում, և որոշում կայացնելու համար պատասխանատվություն կրեն ոչ թե մի քանի տասնյակ մարդիկ, այլ՝ մեկը, ով իր վրա կվերցնի պատասխանատվությունը: Սա չի նշանակում, որ այդ մարդն է միանձնյա որոշում կայացնում: Սակայն շատ դեպքերում պատերազմական իրավիճակում՝ նույն 90-ականներին, հնարավոր չէր անգամ նիստ հրավիրել, քանի որ պատգամավորների մի զգալի մասը ռազմաճակատում էր:
Վիճակն այսօր իհարկե այնպիսին չէ, ինչ 90-ականներին, սակայն չի բացառվում, որ դա կարող է կրկնվել, քանի որ հակառակորդն անընդհատ հոխորտում է, որ Ղարաբաղը ուժով կվերցնի: Այսինքն մենք միշտ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Իմանանք, որ հնարավոր է, որ դա նորից տեղի ունենա: Ահա թե ինչու, իմ համոզմամբ ճիշտը նախագահական կառավարումն է: Սակայն վերջնական խոսքը կասի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 31%
Քամի՝ 1,03 կմ/ժ