ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանում սահմանադրական փոփոխությունները Եվրասիական ինտեգրացիայի վրա չեն անդրադառնա․ փորձագետ

Sputnik/ Табылды Кадырбеков

Ղրղզստանում դեկտեմբերի 11-ին կայացած հանրաքվեի մասնակիցների մեծ մասը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների առաջարկին, հայտնում է TACC-ը: Նախնական տվյալների համաձայն հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.07 տոկոսը:

«Նրանց 79.56  տոկոսը հավանություն է տվել հիմնական օրենքի փոփոխությունների առաջարկին, իսկ 15.4 տոկոսը դեմ է արտահայտվել», - հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշենք, որ Ղրղզստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնությամբ հանդես են եկել երկրի խորհրդարանի 6 խմբակցություններից 5-ը:

Փոփոխություններ կատարվել են մասնավորապես սահմանադրության 30 հոդվածներում, որոնք նախատեսում են նախագահի լիազորությունների կրճատում, վարչապետի ու խորհրդարանի գործառույթների ընդլայնում, ինչպես նաև դատական և իրավապահ մարմիններում բարեփոխումների անցկացում։

«Փոփոխությունները բավականին հակասական և ինչ-որ տեղ տարրակողմ են: Դրանց հիմնական մասը քաղաքական է, իսկ մի մասն էլ ավելի շատ գաղափարական նշանակություն ունի», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է Ղրղզստանցի փորձագետ Գրիգորի Միխայլովը:

«Օրինակ, սահմանադրությամբ արգելվել են միասեռ ամուսնությունները: Ավելի հետաքրքիր փոփոխություններից է այն, որ այժմ հնարավոր է հարկադրաբար քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր ներգրավված են ահաբեկչական խմբավորումներում», - նշել է Միխայլովը:

Վերջին 20 տարվա ընթացքում սա արդեն 7-րդ փոփոխությունն է Ղրղզստանի սահմանադրությունում: Միխայլովի կարծիքով՝ այն ավելի շատ պայմանավորված է երկրի նախագահ Աթամբաևի վերընտրվելու անհնարինությամբ: «Հաջորդ տարի ավարտվում է նախագահ Աթամբաևի լիազորությունների ժամկետը և նա չի կարող այլևս առաջադրվել: Նա և նրա շրջապատը կորցնում են իշխանությունը: Որպեսզի դա տեղի չունենա, նրանք որպես իշխանության փոխանցման միջոց դիտարկում են այդ թվում նաև նախագահական կառավարման կարգից խորհրդարանականի անցումը: Նախկին նախագահը և նրա շրջապատը կարող են դառնալ խորհրդարանի պատգամավոր և այնտեղից ազդել քաղաքականության վրա», - կարծում է փորձագետը:

Նշենք, որ սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է նաև մասնակի հրաժարում միջազգային իրավունքի՝ տեղականի նկատմամբ գերակայությունից, այսինքն՝ միջազգային կազմակերպության ընդունած որոշումը Ղրղզստանում պարտադիր չի լինի կատարման համար: Սակայն Միխայլովի կարծիքով այս փոփոխությունները Եվրասիական ինտեգրացիայի վրա, բացառությամբ ֆորս մաժորների, որևէ կերպ չեն անդրադառնա: Փորձագետի կարծիքով՝ այս հանրաքվեն ճակատագրական չի լինելու երկրի համար:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները գործողության մեջ կմտնեն հաջորդ տարվա դեկտեմբերից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: