ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները (Լուսանկարներ)

president.am

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ (գնդակոծվող) գյուղերի աշակերտներ, Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 աշակերտներ:

Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից և Հանրապետության մարզերից:

Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև դեկտեմբերի 27-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև Ապրիլյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության անդամների ընտանիքների երեխաներ և թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։

21087_b.jpg (6016×4016)

21077_b.jpg (4274×2853)

21080_b.jpg (4230×2824)

21093_b.jpg (3520×2350)

21078_b.jpg (4137×2762)

21069_b.jpg (6016×4016)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: