ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարավային Կորեան հրաժարվել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ զորավարժություններ անցկացնել

tvzvezda.ru

Հարավային Կորեան մերժել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկը Հյուսիսային Կորեայի սուզանավերի դեմ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: Այս մասին գրում է ճապոնական The Asahi Shimbun թերթը՝ ճապոնական և հարավկորեական իրազեկ աղբյուրներին հղումով:

Զորավարժություններն առաջարկվում էր անցկացնել անվտանգության ոլորտում գաղտնի տեղեկությունների փոխանակման մասին Սեուլի և Տոկիոյի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա, սակայն Հարավային Կորեան նշել է, որ դեռևս վաղ է նման զորավարժություններ անցկացնելու համար:

Թերթի աղբյուրները ենթադրում են, որ Սեուլը հրաժարվել է զորավարժություններից Չինաստանի հետ հարաբերությունների հետագա սրացումից խուսափելու համար: Նշենք, որ Պեկինում մտահոգված են Հարավային Կորեայում THAAD նորագույն ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման ծրագրերից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    29 C°
     
    28°  16° 
    02.05.2024
    23°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: