ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միայն աշխարհի ամենահարուստ ութ մարդկանց կարողություններով կարելի է բավարարել Երկրի բոլոր աղքատների կարիքները. Оxfam

Աշխարհի ութ հարուստ մարդկանց կարողությունները միասին կբավարարեն երկրագնդի աղքատ բնակչության կարիքների բավարարմանը: Այդ մասին վկայում է Oxfam բերգործական կազմակերպության զեկույցը, փոխանցում է ria.ru-ն:

«Բարկացնող է, որ այդպիսի միջոցները կենտրոնացած են ընդամենը մի քանի մարդկանց ձեռքերում այն դեպքում, երբ Երկիր մոլորակի վրա բնակվող տասը մարդուց մեկն ստիպված է գոյատևել օրական երկու դոլարից էլ պակաս գումարով: Անհավասարությունը ստեղծել է մի իրավիճակ, որ հարյուր միլիոնավոր մարդիկ գտնվում են աղքատության թակարդում: Սա խախտում է մեր հասարակություններն ու ժողովրդավարությունը»,- Oxfam-ի պաշտոնական կայքում մեջբերված է ընկերության գործադիր տնօրեն Ուիննի Բյանիմիի խոսքերը:

Կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել նաև, որ առաջիկա 25 տարիների ընթացքում աշխարհում կարող է հայտնվել առաջին տրիլիոները: Oxfam-ի հաշվարկներով մել տրիլիոն դոլար ծախսելու համար անհրաժեշտ է 2738 տարի շարունակ ամեն օր ծախսել մեկ մլն դոլար:

Կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհի ութ ամենահարուստ մարդկանցից յոթն այսօր ապրում են այնպիսի երկրներում, որտեղ վերջին 30 տարիների ընթացքում աճել է եկամուտների անհավասարության մակարդակը: Ընդ որում, նույն հաշվարկների համաձայն, այդ երկրներին պահանջվում է 170 տարի, որպեսզի կանանց վարձատրությունը հավասարվի տղամարդկանց վարձատրությանը:

Նշենք, որ աշխարհի ամենահարուստ ութ մարդիկ են. Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը (75 մլրդ դոլար), Inditex ընկերության նախկին նախագահ Ուորեն Բաֆետը (60.8 մլրդ դոլար), մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմ Էլուն (50 մլրդ դոլար), Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը (45.2 մլրդ դոլար), Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբեգը (44.6 մլրդ դոլար), Oracle կորպորացիայի ղեկավար Լարի Էլիսոնը (43.6 մլրդ դոլար) և Մայքլ Բլումբերգը (40 մլրդ դոլար):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    13 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: