ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանադայում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերջին վերապրածը

armenpress.am

Կանադայում հունվարի 19-ին մահացել է Հայոց ցեղասպանությունը վերջին վերապրածը` Քնար Եմենիջյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եմենիջյանը 107 տարեկան էր:

Եմենիջյանը ծնվել է Կեսարիայում (թուրքական Կայսերի) 1909 թվականին: Ընտանիքի բոլոր անդամներին հաջողվել է փրկվել Հայոց ցեղասպանության ժամանակ: Նրա պատմությունները հիշում է որդին՝ Հովսեփը, ով պատմում է. «Մորս հայրը զինվորական է եղել: Նրա ընտանիքին թուրք ծառայակիցն է փրկել, թաքցրել ֆերմայում: Մի քանի օր նրանք ամբարում են ապրել: Ամիսներ շարունակ ուտելու բան գրեթե չեն ունեցել: Իսկ պապս, ով բանակում է մնացել, տիֆով հիվանդացել է: Ասել են՝ «Առանց այն էլ կմեռնի» և չեն սպանել, պարզապես հեռացրել են բանակից: Նա գտել է իր ընտանիքին, բայց տիֆը նաև նրանց է հասել: Բարեբախտաբար, կարողացել են հաղթել հիվանդությանը»: Ընտանիքը կարողացել է վերադառնալ իր հրդեհված տան ավերակների մոտ: Այնտեղ էլ 10 տարի շարունակ ապրել են ուրիշի անվան տակ, ստիպված ներկայացել են որպես մուսուլման: Դրանից հետո Եգիպտոս են տեղափոխվել, վերականգնել են իրական անունները: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Կանադա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: