Կարող եմ արձանագրել, որ մենք ունենք քայլ առաջ. ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան
Հունվարի 19-ին հստակ դարձավ Արցախում Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացման օրը՝ փետրվարի 20: Այս կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցեց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:
- Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս կգնահատեք սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ընթացքը:
- Նախ ձևավորվել է հանձնաժողով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի իրավական ակտի հիման վրա և Ազգային ժողովի նախագահի ղեկավարությամբ, և երբ մայիսին ես ընտրվեցի ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան, հանձնաժողովը վերսկսեց իր աշխատանքը, քանի որ դադարեցրել էր՝ պայմանավորված ապրիլյան պատերազմով: Նախ մշակվեց հայեցակարգ, որը ներկայացվեց հանրային քննարկման երկու տարբերակով, այնուհետև մշակվեց սահմանադրությունը: ԼՂՀ քաղաքացիները միանշանակ ունեցել են հնարավորություն՝ մասնակցելու այդ գործընթացին, որը եղել է թափանցիկ և ինձ հայտնի միջազգային ստանդարտներին ամբողջությամբ համապատասխան:
- Արդյո՞ք անցումը նախագահական կառավարման կարգի ռիսկեր չի պարունակում ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման տեսանկյունից ընդհանրապես:
- Մարդու իրավունքների տեսանկյունից ես կարող եմ ասել, որ բոլոր մեզ հայտնի կառավարման մոդելներն իրենց տարատեսակներով կարող են աշխատել կա՛մ լավ, կա՛մ վատ: Մարդու իրավունքների տեսանկյունից չկա մոդել, որը միանշանակ ավելի վատն է կամ ավելի լավը: Ուրիշ խնդիր է այն, թե որքանով ենք մենք կարողանում օրենսդրորեն ձևավորել մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ: Եվ սա է, որ ինձ ավելի շատ հետաքրքրում է, և որի վրա ես ավելի շատ կենտրոնացել եմ: Այսպիսով՝ Սահմանադրությամբ մենք մի քայլ առաջ գնացինք: Եվ ես սա ասում եմ որպես «կողքից դիտող», որովհետև ինքս հանձնաժողովում չեմ եղել և գործընթացին հետևել եմ միայն կողքից: Կարող եմ թվարկել, թե ինչի հիման վրա եմ այդ հետևությանը եկել: Նոր իրավունքներ են ձևավորվել, օրինակ՝ անհատական տվյալների գաղտնիությունը, հստակեցվել են իրավունքների սահմանափակման մեխանիզմները, քանի որ ցանկացած մարդու իրավունք կապի մեջ է գտնվում մյուսների իրավունքների և հանրային շահերի հետ: Եվ մարդու իրավունքների համակարգը կարող է արդյունավետ օգտագործվել, եթե այն լինի հավասարակշռված: Բացի այդ՝ շատ ավելի ճիշտ և ժամանակակից մոտեցում է ցուցաբերվել մարդու իրավունքներին առհասարակ: Մենք գործ ունենք երկու տեսակի իրավունքների հետ: Առաջինը հիմնարար իրավունքներ են, որոնց հանդեպ պետությունն անկախ ամեն ինչից ունի պարտավորություններ՝ կյանքի իրավունքը, խոսքի ազատության իրավունքը և այլն: Պետությունն ունի պոզիտիվ և նեգատիվ բնույթի պարտավորություններ: «Պոզիտիվ» նշանակում է որոշակի միջոցներ ձեռնարկելու պարտավորություններ, իսկ նեգատիվ՝ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պարտավորություններ: Եվ դրա կողքին կան նաև սոցիալ-տնտեսական բնույթի իրավունքներ, որի կապակցությամբ պետության պարտավորությունը հանգում է նրա իրական տնտեսական, ֆինանսական հնարավորություններին: Եվ այս տարանջատումը շատ հստակ առկա է Սահմանադրության նախագծում: Այս ամենը հաշվի առնելով՝ կարող եմ արձանագրել, որ ունենք քայլ առաջ:
- Ի՞նչ նշանակություն կարող են ունենալ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումները ԼՂՀ ժողովրդավարության զարգացման առումով։
- Մարդու իրավունքների տեսանկյունից դա կարող է լինել հերթական համապետական միջոցառումը, որը կկարողանա հերթական անգամ ամրագրել այն, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է: ԼՂՀ քաղաքացիների կամքի արտահայտությունը սահմանադրական հանրաքվեին մասնակցության միջոցով և իր վերաբերմունքը սեփական պետության անկախության հանդեպ արտահայտելն արդեն իսկ դրա դրսևորում է: Սահմանադրության ընդունումն ինքնին անկախության հաջորդ քայլն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի կամք է դրսևորվում, այն հավաստում է Արցախի ժողովրդի՝ դեռևս 1991 թվականին ամրագրված կամքը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ