«Կոշտ Brexit». ի՞նչ կստանա և ի՞նչ կկորցնի Բրիտանիան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներկայացրեց այն ծրագիրը, որով պատրաստվում է առաջ մղել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման գործընթացը: Շատերն այն որակեցին որպես «կոշտ Brexit»: Ընդհանուր առմամբ գործընթացը որոշակիություն ստացավ, որը հնարավորություն կտա թե´ ԵՄ-ին, թե´ Բրիտանիային և դրա մաս կազմող միավորներին կողմնորոշվել՝ իրենց հետագա քաղաքականությունը կառուցելիս:
Ստորև անդրադարձ կկատարենք Մեյի ծրագրի հիմնական դրույթներին և դրանց նշանակությանը կողմերից յուրաքանչյուրի համար, ինչը հնարավորություն կտա պատկերացնել կողմերի շահերն ու հետագա քայլերի մոտիվները:
Բրիտանիան դուրս կգա եվրոպական միասնական շուկայից և Մաքսային միությունից
Մեյը հայտարարեց, որ շարժվելու է «Գլոբալ Բրիտանիա» կառուցելու ճանապարհով, որն իր հայեցողությամբ կկառուցի իր արտաքին տնտեսական հարաբերություններն արտաքին գործընկերների հետ՝ չունենալով պարտավորություններ ԵՄ-ի առաջ:
Այդ կերպ Բրիտանիան, փաստացի կորցնում է մուտքը եվրոպական շուկա արտոնյալ պայմաններով, ինչը կարող է խնդիրներ ստեղծել ներդրողների համար: Միաժամանակ, սա կարող է ոչ միանշանակ ընդունվել նաև Մեծ Բրիտանիայի մաս կազմող միավորների, այդ թվում՝ Շոտլանդիայի կողմից։
Բրյուսելն, իր հերթին, բնականաբար կտուժի Բրիտանիայի այս որոշումից, սակայն չի թողնի այս հարցում կիսատ լուծումներ՝ կանխելու համար հետագա նախադեպերը:
ԵՄ հետ պահպանել առանց մաքսատուրքերի առևտուրը
Բրիտանիան պատրաստվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր կնքել տնտեսական հարաբերությունների կարգավորման շուրջ, որը հնարավորություն կտա պահպանել առանց մաքսատուրքերի առևտուրը: Եթե տնտեսապես սա կարող է ձեռնտու գործարք լինել կողմերի համար, ապա քաղաքական առումով Բրյուսելը դժվար թե համաձայնի դրան: ԵՄ անդամ երկրներից ոմանք արդեն իսկ հայտարարել են, որ Բրիտանիան, դուրս գալով ԵՄ-ից, պետք է «տուժի»՝ կանխելու համար դոմինոյի էֆեկտը: Հակառակ դեպքում, ԵՄ անդամ մյուս երկրների մոտ նույնպես կարող է ցանկություն առաջանալ դուրս գալ ԵՄ-ից, ազատվելով բոլոր պարտավորություններից, և շարունակել օգտնվել տնտեսական արտոնյալ պայմաններից:
Միացյալ թագավորության ամրապնդում
Տեսնելով, որ Brexit-ի որոշումը ոչ միանշանակ է ընկալվում Միացյալ թագավորության անդամների՝ մասնավորապես Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի կողմից, Մեյն այժմ շեշտադրում է Թագավորության ամրապնդման, նրանց շահերն ու առաջարկները հաշվի առնելու մտադրությունը:
Ե´վ Շոտլանդիան, և´ Հյուսիսային Իռլանդիան հանրաքվեի ժամանակ դեմ են արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Արդյունքների հրապարակումից հետո Շոտլանդիան կրկին բարձրացրել է անկախացման հանրաքվե անցկացնելու հարցը, նույնիսկ շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծը՝ երկրորդ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Շոտլանդիան նախընտրում է մնալ Մեծ Բրիտանիայի կազմում և միաժամանակ պահպանել անդամակցությունը ԵՄ-ին, մինչ դեռ Մեյը դժվար թե համաձայնի դրան:
Մյուս կողմից, Հյուսիսային Իռլանդիայի համար կենսական և սկզբունքային նշանակություն ունեն ԵՄ անդամ հանդիսացող Իռլանդիայի Հանրապետության հետ հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսության և շարժունակության ոլորտում արտոնյալ պայմանները: Եթե Brexit-ը սպառնա առկա իրավիճակին, իռլանդական կղզում հաստատված փխրուն կայունությունը կարող է ճաքեր տալ: Պատահական չէ, որ Մեյը հայտարարել է, որ ԵՄ հետ ապագա համաձայանգրում հատուկ դրույթ պետք է ներառվի, որը կապահովի Բրիտանիայի և Իռլանդիայի միջև հատուկ հարաբերությունների պահպանումը՝ հատկապես առևտրի և ազատ տեղաշարժի հարցերում:
Հաշվի առնելով Շոտլանդիայի անկախացման հանրաքվեի ժամանակ ԵՄ դիրքորոշումը՝ կարելի է ենթադրել, որ Բրյուսելը կխուսափի այս հարցում Էդինբուրգին ուղղակի աջակցելուց: Սակայն, չի բացառվում, որ Բրիտանիային «պատժելու» գործընթացում Շոտլանդիան ևս իր դերը խաղա:
Միգրացիոն հոսքերի սահմանափակում
Միգրացիոն խնդիրը ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի հիմնական դրդապատճառներից մեկն էր: Brexit-ից հետո Լոնդոնը մտադիր է սահմանափակել ԵՄ-ից միգրացիոն հոսքերը դեպի Միացյալ Թագավարություն: Միաժամանակ, նախատեսվում է պահպանել Բրիտանիայում բնակվող ԵՄ քաղաքացիների և ԵՄ-ում բնակվող Բրիտանիայի քաղաքացիների իրավունքները:
Սա թերևս այն հարցերից է, որոնցում Բրյուսելն էական լծակներ չունի Լոնդոնի վրա: Բնականաբար, երկու կողմերն էլ շահագրգռված են լինելու իրենց քաղաքացիների համար արտոնյալ պայմաններ ստեղծել, և այս հարցում ԵՄ-ն դժվար թե խնդիրներ ստեղծի Բրիտանիայի համար: Նույն կերպ Բրիտանիան մտադիր է պահպանել ԵՄ հետ համագործակցությունը նաև գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում: Կարևորվում է նաև անվտանգության, ահաբեկչության, միջագային հանացավորության դեմ պայքարում համագործակցությունը:
Այսպիսով, Բրիտանիան ընտրեց ԵՄ-ից խիստ ապահարզանի տարբերակը, որն իրեն հնարավորություն կտա ազատվել ԵՄ առաջ ունեցած պարտավորություններից: Մեյը հայտարարել է «Գլոբալ Բրիտանիա» կառուցելու մտադրության մասին՝ այդ թվում նախատեսելով սերտացնել տնտեսական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և հարկային հատուկ քաղաքականության միջոցով նոր ներդրումներ գրավել: Միաժամանակ, Լոնդոնն ամեն ինչ անելու է ԵՄ-ից հնարավորինս լայն արտոնյալ պայմաններ ստանալու համար՝ չստանձնելով լրացուցիչ պարտավորություններ: Սակայն, այլ հարց է, որ այս մոտեցումը փոխադարձ ձեռնտու չէ, և ԵՄ-ն շարժվելու է Բրիտանիային «պատժելու» ճանապարհով՝ կանխելու համար նախադեպի տարածումը:
Ուստի, ամենայն հավանականությամբ, Բրյուսելն ու Լոնդոնը կպայմանավորվեն հիմնական ոլորտներում համագործակցության շուրջ՝ նվազագույն անհարմարություն հասցնելով սեփական քաղաքացիներին և միաժամանակ պահպանելով բարիդրացիական հարաբերությունները: Սակայն սպասել, որ Բրիտանիան դուրս կգա առանց կորուստների, չարժի: Դրա փոխարեն, Մեյը փորձելու է կորուստները կոմպենսացնել արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերը խորացնելու և ընդլայնելու ճանապարհով:
Ինչ վերաբերում է Շոտլանդիային և Հյուսիսային Իռլանդիային, ապա վերջիններս ձգտելու են ապահարզանի այս գործընթացում պաշտպանել սեփական շահերն ու արտոնյալ պայմաններ ստանալ: Շոտլանդիայի ղեկավարությունն արդեն իսկ դժգոհություն է հայտնել, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել այս գործընթացում, և այժմ Էդինբուրգը ներկայացրել է իր առաջարկները, որոնց ընդունումից և հետագա գործընթացում Շոտլանդիայի ներգրավման աստիճանից է կախված լինելու անկախացման երկրորդ հանրաքվե անցկացնելու կամ չանցկացնելու հարցը:
այլ նյութեր այս թեմայով
- Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ից հետո համաձայնության են եկել իրենց հարաբերությունների շուրջ «Մենք, վերջապես, գտանք փոխադարձ համաձայնություն: Դա երկար և ոլորապտույտ ճանապարհ էր, բայց մենք կարող ենք լավ գործարք...
- ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան չեն կարողանում համաձայնության գալ Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան, հավանաբար, չեն կարողանա Brexit-իցհետո հարաբերությունները կարգավորող համաձայնագիր...
- ԵՄ-ն հաստատել է Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու մանդատը ԵՄ-ի ընդհանուր հարցերի խորհուրդը հաստատել Է Եվրահանձնաժողովի մանդատը` Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ...
- Brexit-ի հետևանքները. անջատողական տրամադրությունների ակտիվացում Շոտլանդիայում Brexit-ի օրը՝ հունվարի 31-ին, Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հանդես է եկել ելույթով և կոչ է արել իր կողմնակիցներին...
- ԵՄ-ն դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լոնդոնում ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում իրականացնելու է «ԵՄ պատվիրակությունը»` դեսպան, պորտուգալացի դիվանագետ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ