ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի արևելքում վերսկսվել են ռազմական գործողությունները. ո՞ւմ են ձեռնտու դրանք

dialog.ua

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը, փոխանցում է РИА Новости-ն։

«ԱԽ անդամները լուրջ անհանգստություն են արտահայտել՝ կապված Ուկրաինայի արևելքում իրավիճակի վտանգավոր վատթարացման և տեղի բնակիչների վրա լուրջ ազդեցության հետ»,-ասվում է ընդունված հայտարարությունում։ Հայտաարության այդ նախագիծը երեքշաբթի ԱԽ էր մտցրել Ուկրաինայի պատվիրակությունը։

Համաձայնեցված փաստաթղթում դատապարտվում է Դոնեցկի մարզում՝ շփման գծի երկայնքով զինատեսակների կիրառումը, որոնք արգելված են Մինսկի համաձայնագրերով և որոնք դարձել են խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների պատճառ։ Խորհրդի անդամները նաև լիարժեք աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, հայտարարել 2202 բանաձևին և Մինսկի պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտության մասին։

Հունվարի 29-ից Ուկրաինայի արևելքում վերսկսվել են ռազմական գործողությունները, մասնավորապես դրանք ընթանում են Դոնեցկի ծայրամասային Ավդեևկա քաղաքում, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, և դրան հարակից բնակավայերում: Կողմերը միմյանց մեղադրում են մարտական գործողություններ սկսելու մեջ: Հաղորդվում է, որ Ավդեևկայում հումանիտար ճգնաժամի վտանգ կա, քանի որ քաղաքը 20 աստիճան ցրտի պայմաններում մնացել է առանց էլեկտրամատակարարման և ջեռուցման:

Թերևս այժմ փորձագետները դժվարանում են հստակ գնահատական տալ տեղի ունեցողին: Ավդեևկայում ռազմական գործողությունները շատերի համար միանգամայն անսպասել էին, քանի որ քաղաքը տնտեսական կարևոր նշանակություն ունի, ինչպես Կիևի, այնպես էլ անջատողականների համար. այստեղ գործում է գետնածուխի մշակման գործարան, որին հումքը մատակարարում է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ արտադրանքը մատակարարվում է ուկրաինական մետալուրգիական գործարաններ:

Ամեն դեպքում ռազմական գործողությունների վերսկսումն ինքնանպատակ չէ, և կողմերից յուրաքանչյուրն այստեղ ունի իր շահերը: Մասնավորապես ԴԺՀ-ն Ավդեևկայի շրջանում ռազմական գործողություններ սկսելով փորձում է պահպանել իր վերահսկողությունը Դեբալցևոյի նկատմամբ, որը Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրագործման դեպքում պետք է մնա ուկրաինական վերահսկողության տակ: Մյուս կողմից Ուկրայինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարող են սրացնել դիտավորյալ, որպեսզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանգնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման ծրագիրը: «Պյոտոր Պորոշենկոն կփորձի անել ինչ հնարավոր է, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդհատում»,- գրում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:

Ավելացնենք, որ մինչ միջազգային հանրությունը և մասնավորապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը հակամարտության կողմերին հրադադարի վերականգնման կոչեր են անում, երկու կողմերի զոհերի թիվը՝ այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում ավելանում է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: