ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնաբերվել է Մակեդոնացու կտակը՝ թարգմանված հին հայերեն (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

eto-fake.livejournal.com

Լոնդոնաբնակ պատմաբան Դևիդ Գրանտը պնդում է, որ տաս տարի փնտրտուքներից հետո հայտնաբերել է Ալեքսանդր Մակեդոնացու կտակը: The Daily Mail պարբերականը հրապարակել է կտակի լուսանկարը: Փաստաթուղթը գրված է հին հայերենով և թարգմանվել է հունարենից: Գրանտի խոսքով՝ տվյալ փաստաթուղթը հիմնված է Մակեդոնացու կտակի վրա, որը հին աշխարհի ամենահայտնի քաղաքական մանդատներից է:

Փաստաթղթում տեղ են գտել Ալեքսանդրի ապագա  ծրագրերը կայսրության վերաբերյալ, ինչպես նաև հրահանգներ իր հուղարկավորության առնչությամբ և ժառանգների անունները:

Գրանտը նշել է, որ Ալեքսանդր Մակեդոնացու կտակը  հայտնաբերվել է հնագույն ձեռագրում, որը հայտնի է Alexander Romance (Ալեքսանդրի վարք) անունով: Ժողովածուն պարունակում է պատմություններ և հեքիաթներ, որոնք պատմում են զորավարի սխրանքների մասին: Նշվում է, որ պատմությունները գրի են առնվել նրա մահից հարյուրավոր տարիներ անց, հենց այդ փաստաթղթերի մեջ էլ հայտնվել է  նրա կտակը: Վեպի հայերեն թարգմանությունը կատարվել է 5-րդ դարում և մեզ է հասել բազմաթիվ օրինակներով, փոխանցում է 1in.am-ը:

Պատմաբանը ենթադրում է, որ զորավարի իրական կտակը թաքցրել են զորքերի հրամանատարները, որոնք վերահսկել են կայսրության շրջանները, քանի որ Ալեքսանդրը պատրաստվում էր իր ժառանգությունը թողնել դեռևս չծնված որդուն՝ Ալեքսանդր 4-րդին և ավագ որդուն, որը ծնվել էր նրա սիրուհուց:

Այն փաստը, որ «Ալեքսանդրի վարք»-ը հիմնված է մեծ մասամբ  առասպելների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ կտակի բնօրինակը դարերի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Հավանաբար, դրա վերջին տարբերակն է տեղ գտել վեպում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: