Արևմտյան դեմարշ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դեմ Աստանայում
Օրեր առաջ Աստանայում ավարտվեցին սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև երկխոսությունը բեկումնային անվանել չի կարելի՝ չնայած միջնորդ երկրների գործադրած ջանքերին և նրանց կողմից ներկայացվող արդյունքներին: Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել գործընթացի կարևորությունը հակամարտությունը քաղաքական կարգավորման դաշտ տեղափոխելու ջանքերի տեսանկյունից:
Բանակցություններում հաջողություն գրանցելու հնարավորությունն, իրականում, մեծ չէր: Սիրիական հակամարտության մեջ ներգրավված հիմնական ներքին (քրդական ուժեր) և արտաքին խաղացողներից (ԱՄՆ, ԵՄ, Ծոցի երկրներ) մի քանիսի ոչ լիարժեք մասնակցությունը և այն հանգամանքը, որ նրանց շահերը պատշաճ կերպով չէին ներկայացվելու, ի սկզբանե, լրջորեն նվազեցնում էր հնարավոր համաձայնության, առավել ևս՝ դրա կայունության հավանականությունը: Բանակցությունների օրակարգում հստակության բացակայությունն ու միջնորդ երկրների միջև առկա տարաձայնություններն էլ ավելի էին դժվարացնում հնարավոր հաջողության հեռանկարը:
Աստանայի գործընթացի հիմնական ձախողումները
Նախ, Մոսկվան, Անկարան և Թեհրանը բանակցությունների նախապատրաստման փուլում ընդգծում էին այն հանգամանքը, որ սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև հակամարտության 6 տարիների ընթացքում առաջին անգամ ուղղակի բանակցություններ են անցկացվելու: Եվ թեև նրանց հաջողվեց սիրիական պատվիրակություններին նստեցնել մեկ սեղանի շուրջ՝ ուղղակի բանակցություններ անցկացնել այդպես էլ չհաջողվեց. բանակցություններն ընթացան միջնորդների օգնությամբ:
Երկրորդ, նախատեսվում էր բանակցությունների արդյունքում ստորագրել եզրափակիչ փաստաթուղթ, որին պետք է միանային նաև սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունները: Բայց արդյունքում միջնորդ երկրները պարզապես եռակողմ հայտարարություն տարածեցին՝ իրենց հավատարմությունը հայտնելով «Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան հայտարարեցին, որ սիրիական հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, «ռազմական լուծում գոյություն չունի»: Երեք երկրները որոշում են կայացրել Սիրիայում հրադադարի դիտարկման եռակողմ մեխանիզմ ստեղծել, որն իր աշխատանքը կսկսի Աստանայում փետրվարից: Միջնորդները խոստանում են անկողմնակալ լինել հրադադարի ռեժիմի խախտողների նկատմամբ:
Երրորդ, Աստանայում բանակցությունների արդյունքում չհաջողվեց ձևավորել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզ կամ առաջիկա գործողությունների ծրագիր: Կողմերի տարակարծությունները և փոխադարձ մեղադրանքները թույլ չտվեցին անցում կատարել քաղաքական խնդիրների քննարկման՝ բավարարվելով միայն հրադադարի պահպանմանը վերաբերող հարցերի դիտարկմամբ:
Եվ վերջապես, թերևս ամենակարևորը, միջնորդ երկրները չկարողացան հակազդել Արևմուտքի բացահայտ դեմարշին և միջազգային բնույթ հաղորդել Աստանայի բանակցություններին: ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում սպասվող բանակցություններից առաջ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ըստ էության, հրաժարվեցին Աստանայի բանակցություններին մասնակցելուց՝ բավարարվելով միայն դիտորդի կարգավիճակով: Աստանայի բանակցություններին մասնակցեց միայն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան Դե Միստուրան, ինչը, թերևս, պայմանավորված էր այն հանգամանքով, որ անմիջապես սիրիական խնդրի կարգավորմամբ զբաղվող Միստուրայի բացակայությունը մեղմ ասած ընկալելի չէր լինի: Արևմուտքի դեմարշը լուրջ հարված էր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիրքերին՝ սիրիական հակամարտության կարգավորման իրենց նախաձեռնության լեգիտիմացման տեսանկյունից, քանի որ Արևմուտքի լիարժեք մասնակցությունը Աստանայի գործընթացին կնշանակեր այս երկրների «հաղթանակը»՝ սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը ստանձնելու իմաստով: Պատահական չէ, որ արևմտյան գործիչները, գնահատելով Աստանայում բանակցությունների անցկացումը, միևնույն է շեշտադրում են ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը:
Աստանայում ձեռքբերված հիմնական հաջողությունները
Խոսելով գործընթացի գրանցած հաջողությունների մասին՝ պետք է կարևորել ինքնին բանակցությունների փաստը հակամարտությունը քաղաքական կարգավորման դաշտ տեղափոխելու ջանքերի տեսանկյունից: Ռուսական կողմի տվյալներով` Աստանայի բանակցություններին ընդդիմադիր 10-15 խմբավորման ներկայացուցիչ է մասնակցել, ինչն ինքնին դրական երևույթ է թե՛ ընդդիմադիրներին ահաբեկիչներից տարանջատելու, թե՛ կառավարության հետ երկխոսություն հաստատելու տեսանկյունից:
Երկրորդ, Սիրիայում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված զինադադարը սիրիական կառավարության և ընդդիմադիր մի շարք խմբավորումների միջև, ինչպես նաև Աստանայում զինադադարի դիտարկման մեխանիզմի ստեղծումը դրական հիմք են ստեղծում հետագա քաղաքական կարգավորման համար:
Երրորդ, չի բացառվում, որ Աստանայի բանակցությունները որոշակի հիմք դառնան Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների վերսկսման համար և իրենց նպաստը բերեն Ժնևի գործընթացին:
Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Աստանայի գործընթացը շարունակելու նպատակ ունեն
Ակնհայտ է, որ միջնորդ երկրները, նախ և առաջ Ռուսաստանը, Աստանայի գործընթացը շարունակելու և առնվազն Ժնևի ձևաչափին համարժեք հարթակ ստեղծելու նպատակ ունեն: Ռուսական կողմը փորձելու է ներկայացնել, որ սա ամենակենսունակ ձևաչափն է, որտեղ ներկայացված են ինչպես սիրիական, այնպես էլ տարածաշրջանային ուժեր, և գործընթացի վրա բացասաբար ազդող ուժեր: Թերևս պատահական չէ, որ Սիրիայում հրադադարի դիտարկման եռակողմ մեխանիզմը գործելու է հենց Աստանայում:
Անառարկելի է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տարաձայնությունները Սիրիայում չափազանց շատ են, բայց նրանց հաջողվել է ստանձնել սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, և նրանք այն հեշտությամբ չեն զիջի: Նրանց միավորող գլխավոր նպատակն այս պահին տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում արտաքին ուժերի ներգրավվածությունը բացառելն է: Հասկանալի է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար արտաքին ուժն այս պարագայում Միացյալ Նահանգներն է:
Սիրիայում ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը դեռևս սպառված չէ
Վերոնշյալն, իհարկե, դեռ չի նշանակում, թե ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը Սիրիայում սպառված է: ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմը չի բացառում ՌԴ-ի հետ համատեղ պայքարի հնարավորությունը «Իսլամական պետության» դեմ: Իր հերթին, ռուսական կողմը չի բացառում, որ ԱՄՆ-ը ևս կարող է համապատասխան համաձայնությունների արդյունքում Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր դառնալ՝ հաշվի առնելով Սիրիայում ընդդիմադիր մի շարք խմբավորումների վրա ունեցած իր ազդեցությունը:
Ռուսաստանն էականորեն ամրապնդում է իր դիրքերը որպես միջնորդ և զինադադարի երաշխավոր
Ամրապնդելով իր ներկայությունը Սիրիայում և և ձեռնամուխ լինելով ռազմական գործողությունների իրականացմանը՝ Ռուսաստանն այժմ փորձում է համանման դերակատարում ունենալ նաև հակամարտության կարգավորման գործընթացում: Աստանայի գործընթացի, իսկ ավելի վաղ նաև Մոսկվայում ընդդիմության տարբեր թևերի հետ երկխոսության միջոցով Ռուսաստանն էականորեն ընդլայնել է ընդդիմության հետ ունեցած իր կապերը և այժմ փորձում է հանդես գալ անկողմնակալ միջնորդի և զինադադարի երաշխավորի դիրքերից՝ ապահովելով իր դերակատարումը հետագա գործընթացներում: Այս տեսանկյունից ամենևին պատահական չէր այն հանգամանքը, որ Ռուսաստանը բանակցող սիրիական կողմերին ներկայացրեց Սիրիայի նոր Սահմանադրության սեփական նախագիծը՝ ներկայացնելով այն «որպես հսկայական քայլ առաջ դեպի խաղաղություն»:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ