Ադրբեջանը գործի է դրել Լապշինի արտահանձնումից «շոու» սարքելու իր ողջ գործիքակազմը
Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան տեղի ունեցավ թե՛ միջազգային ընթացակարգերի, թե՛ իրավունքի լուրջ խախտումներով: Չիրազեկելով ո՛չ Ռուսաստանին և Իսրայելին, որոնց քաղաքացի է հանդիսանում Լապշինը, և ո՛չ էլ անգամ փաստաբաններին, բելառուսական իշխանությունները նրան ուղարկեցին Բաքու: Նման շտապողականությունը թերևս կարելի է բացատրել վերջին շրջանում Մինսկի նկատմամբ մեծացող միջազգային ճնշամբ: Թե՛ Իսրայելը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը հնարավոր խողովակներով աշխատանքներ էին իրականացնում (անգամ կոորդինացված) անօրինական այդ քայլը կանխելու համար: Մինչդեռ ամեն կերպ ադրբեջանական պատվերն ավարտին հասցնել ցանկացող Մինսկի պահվածքից թերևս կարելի է ենթադրել, որ այս ամենն ինչ-որ գործարքի մաս է կազմում, և վաղ թե ուշ մեզ հայտնի կառնա, թե Լապշինի դիմաց ինչ է ստացել կամ ստանալու Մինսկը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Լապշինի անձը Բաքվի համար էական կարևություն չի ներկայացնում: Այստեղ խնդիրը հենց Արցախ այցելած անձի արտահանձնում կազմակերպելն էր՝ նման «նախադեպ» ստեղծելու համար: Իհարկե, ամեն երկիր չէ, որ կգնա միջազգային իրավունքի նորմերի նման կոպտագույն խախտումների, սակայն Ալիևին հաջողվեց գտնել անհրաժեշտ «դաշնակցի»՝ իր ծրագիրը կյանքի կոչելու համար: Հատկանշական է, որ մինչև Բելառուսը 13 երկիր ընդհանրապես արհամարհել էր Լապշինին արտահանձնելու Բաքվի պահանջը:
Այժմ Ադրբեջանը գործի է դրել Լապշինի արտահանձնումից «շոու» սարքելու իր ողջ գործիքակազմը: Ադրբեջանական քարոզչամեքենան խնդիր ունի Լապշինի գործը դարձնել «նախադեպ» և ահաբեկել բոլոր նրանց, ովքեր այցելել են Արցախ կամ նման մտադրություն ունեն: Ավելին, չենք կարող բացառել, որ այդ արշավում ներգրավեն նաև Լապշինին՝ ստիպելով հանդես գալ տարաբնույթ հայտարարություններով (Բաքվի այդ ձեռագրին հաճախ ենք ականատես եղել):
Ստեղծված իրավիճակում հայկական կողմերի հիմնական ջանքերը պետք է ուղղվեն նրան, որ Լապշինի գործով Բաքվի ահակեբումներն արդյունք չտան: Ավելին՝ պետք է ստեղծենք հակառակ նախադեպ և Լապշինի հետ կապված միջադեպն օգտագործենք դեպի Արցախ միջազգային այցելություններն առավել ակտիվացնելու համար՝ ներգրավելով նաև հեղինակավոր տարբեր գործիչների: Այդ պարագայում մենք կարող ենք խոսել ոչ միայն այն մասին, որ «Լապշինի գործը» չհասավ նպատակին, այլ հակառակը՝ հարված հասցրեց Ադրբեջանին: Միևնույն ժամանակ պետք է շարունակենք ակտիվ աշխատանքը միջազգային իրավապաշտպան կառույցների հետ՝ «Լապշինի գործն» ուշադրության կենտրոնում պահելու համար:
Ինչ վերաբերում է Լապշինի ճակատագրին, թերևս կարող ենք ենթադրել, որ որոշ ժամանակ անց, երբ Լապշինի գործի շուրջ ստեղծված «շոուն» կորցնի իր ակտուալութունը, Բաքուն կարտահանձնի Լապշինին Իսրայել կամ Ռուսաստան: Չպետք է մոռանալ, որ Լապշինի արտահանձնումը և կալանավորումը ոչ միայն լարվածության պատճառ է այդ պետությունների հետ Ադրբեջանի հարաբերություններում, այլ նաև ուղղակի հարված է թե՛ Ռուսաստանի, թե՛ Իսրայելի միջազգային հեղինակությանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ