ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապատեղեկատվություն տարածելով` Ադրբեջանը փորձում է արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները. ԼՂՀ ՊՆ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հերթական ցնդաբանությամբ՝ տեղեկատվություն տարածելով, թե իբր երեկ 16:55-ից սկսած ղարաբաղյան կողմը, օգտագործելով հրանոթներ և տարբեր տրամաչափի ականանետեր, արկակոծել է իրենց առաջնային դիրքերը, որպեսզի ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մեկ այլ ուղղությամբ ձեռնարկի դիվերսիոն ներթափանցման փորձ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերոնշյալը կատարյալ ապատեղեկատվություն է և միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձ: Ուղղակի նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ կերպ արդարացնել երեկ առաջնագծում իր իսկ իրականացրած սադրիչ գործողությունները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: