ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փետրվարի 20՝ Արցախյան շարժման ծնունդը

Aparaj.am

...1988թ. փետրվարի 13-ից ի վեր Ստեփանակերտի Լենինի հրապարակում ամեն օր հանրահավաքներ էին տեղի ունենում` 40-50 հազար մարդու մասնակցությամբ: Ժողովուրդը պահանջում էր դուրս բերել Արցախն Ադրբեջանի կազմից և վերամիավորել Հայաստանին:  Փետրվարի 17-ին Մոսկվայից Ստեփանակերտ վերադարձավ արցախցի մտավորականների պատվիրակությունը, որը ԽՍՀՄ մայրաքաղաքում էր փետրվարի 8-ից: Մարզի բնակչությունը Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան էր պահանջում, որը լուծում կտար հարցին:

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրվեց, որում ընդունվեց որոշում   դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝  ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։

Նստաշրջանն, ըստ էության, կանխորշեց Արցախի ազատագրական պայքարը:

Սակայն փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն ընդունեց մի որոշում, որն, ըստ էության, հակասում էր ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքին: Խնդրի քաղաքական կարգավորումը Մոսկվան փորձում էր փոխարինել սոցիալ-տնտեսական միջոցառումների կիրառությամբ, ինչն առաջ բերեց մարզի բնակչության բուռն դժգոհությունը: Ժողովրդական պատգամավորների Մարզխորհրդի նստաշրջանը  տեղի ունեցով պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կուսակցության մարզկոմիտեի առաջին քարտուղար Բորիս Գևորկովի սուր հակադրության պայմաններում:

 Ադրբեջանական կողմը մարզի` Հայաստանի հետ վերամիավորման որոշմանը պատասխանեց ագրեսիայով: Հակասությունները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետև` տևական այրունահեղ պատերազմի:

... Այս չոր տեքստը չի կարող փոխանցել այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի Կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին:

Մարզխորհրդի արտահերթ նիստը շարունակվեց մի ամբողջ օր: Այդ ընթացքում հազարավոր մարդիկ փողոցում, ձյան տակ սպասում էին նրա որոշմանը: Արդեն ուշ գիշեր էր, երբ ժողովրդական պատգամավորներն ընդունեցին պատմական որոշումը: Նրանք դուրս եկան սրահից` միանալով հանրահավաքի հազարավոր մասնակիցների, ովքեր ցնծությամբ ողջունում էին սեփական անկախության և ազատության առաջին րոպեներն ու ժամերը:

Ավելի ուշ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վաչագան Գրիգորյանն ընթերցեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ Խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշումը: 

 

ԼՂԻՄ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց.

Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի խոր ըմբռնման զգացում և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին հարցը, միաժամանակ ԽՍՀ Միության Գերագույն խորհրդի առաջ միջնորդել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմի մեջ անցնելու հարցի դրական լուծման մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: