ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ պաշտպանության նախարարը քննադատել է Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը

mil.am

Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում, նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում. նա շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է մերժել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից, որոնք ստորագրվել են արձանագրությունների տեսքով 2010 թվականին Ցյուրիխում: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է արդյունավետորեն իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից»,- հայտարարել է նախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: