ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սենոր Հասրաթյան. «Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք»

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությանը:

«Ադրբեջանի ՊՆ-ն, կարծես թե, կրկին հայտնվել է դժվար կացության մեջ, իսկ պատճառն էլ, թերևս, վերջին օրերին առաջնագծում տեղ գտած զարգացումներն են և դրանց արդյունքում կրած կորուստները:

Արդեն քանի օր է պաշտոնական Բաքվի քարոզիչները ջանքեր են գործադրում տարբեր հնարքներով մեղմել Մարտունու և Ակնայի ուղղություններով կրած ապտակի հետևանքները, իսկ ինչ-որ տեղ էլ փորձում կատարվածը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայերին հասցված հզոր հակահարված»:

Սակայն, այս փորձերի արդյունավետությունը փոշիանում է, երբ հարևան երկրի հանրությանը հայտնի է դառնում հերթական «շեհիդի» անունը, ասենք այնպես, ինչպես եղավ այսօր...
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, թե իբր «շփման գծում թշնամու դեմ ծավալված ահեղ մարտերի ընթացքում հերոսաբար զոհվել է զինծառայող Էլվին Սուլեյման օղլու Ահմեդովը...» :

Իսկ թե երբ, որ ժամին և որտեղ է զոհվել, այդ մասին ոչ մի խոսք: Այսքանից հետո մեզ մնում է սպասել նման բովանդակության այլ հաղորդագրությունների ևս, մանավանդ, որ առայսօր հակառակորդը բարձրաձայնել է միայն Մարտունու ուղղությամբ կրած կորուստների մասին...

Իսկ թե այդ նույն օրը՝ փետրվարի 25-ին, ինչ է տեղի ունեցել Ակնայի ուղղությամբ և որքան կորուստ է կրել ադրբեջանական զինուժը, ցույց կտան հետագա հրապարակումները...»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: