Դիմելով ագրեսիվ գործողությունների՝ Ալիևը փորձեց մի քանի հարց լուծել
Վերջին օրերին ԼՂՀ-Ադրբեջան սահմանին լարվածության աճը հերթական անգամ ցույց տվեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկության մասին Բաքվի հայտարարությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:
Այն, որ ԼՂՀ-Ադրբեջան սահմանին իրավիճակը սրողն ու հարձակվողը հենց Ադրբեջանն է եղել, ակնհայտ է այդ թվում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար, ովքեր, սակայն, այս անգամ ևս իրենց համատեղ հայտարարության մեջ հանդես չեկան Բաքվի այս քաղաքականությունը քննադատող հասցեական կոչով: Բազմիցս է նշվել, որ սա Ադրբեջանի մոտ ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, «նպաստ է բերում» Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, ինչն ինչ-որ առումով կասկածի տակ է դնում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական առաքելության արդյունավետությունը:
Պատահական չէ, որ հայկական կողմերը մշտապես կարևորում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները սահմաններին հետաքննության մեխանիզմների ներդրման մասին, ինչի հարցում Ադրբեջանը հրաժարվում է ստանձնած պարտավորություններից:
Իսկ այն, որ փետրվարի 25-ին իսկապես Ադրբեջանն է դիմել ագրեսիվ գործողությունների, փաստում են թե´ հրապարակած տեսագրությունները, թե´ այն հանգամանքը, որ չեզոք գոտում Ադրբեջանը ստիպված է եղել թողնել իր զինծառայողների դիերն և հետ նահանջել:
Որո՞նք էին այս անգամ Ադրբեջանի՝ սահմաններին լարվածությունը սրելու դրդապատճառները:
Նախ, ինչպես և ցանկացած սրացման դեպքում, Ադրբեջանի իշխանություններին հերթական անգամ անհրաժեշտ էր շեղել սեփական հանրության ուշադրությունը երկրի բավականին ծանր սոցիալ-տնտեսական վիճակից:
Երկրորդ, առաջին տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի՝ երկրի երկրորդ դեմք դառնալը դուրս էր բոլոր միջազգային նորմերից և նպատակ էր հետապնդում իշխանությունը պահել ընտանիքի ձեռքում: Նման նշանակումը, իհարկե, աշխարհի որոշ երկրներում, չի բացառվում նաև սեփական հանրության մոտ (չնայած երկրի փակ համակարգին) կարող էր լուրջ դժգոհություն առաջացնել: Ուստի, անհրաժեշտ էր այս ամենը մղել երկրորդ պլան ու ընթանալ առանց լուրջ ցնցումների: Իսկ հանուն սեփական իշխանությունը պահելու և էլ ավելի ուժեղացնելու համար՝ Ալիևը չէր ափսոսի նույնիսկ իր զինվորների կայնքը:
Ամփոփելով՝ պետք է նշել, որ Ադրբեջանի մանիպուլիացիոն քաղաքականությանը վերջ դնելու, պարբերաբար կրկնվող միջադեպերը և դիվերսիոն փորձերը նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը հրաժարվի այսպես կոչված «հավասարակշռման սկզբունքից»: Հակառակ պարագայում, այդ սկզբունքի կրողները թեկուզ անուղղակի, բայց պատասխանատու են դառնում սահմաններին յուրաքանչյուր զոհի համար:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ