ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանացի լրագրողի աղմկահարույց ձերբակալությունը Թուրքիայում՝ Էրդողանի փեսայի նամակների «ոչ ճիշտ օգտագործման համար»

REUTERS

Ստամբուլի դատարանը երկուշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, բավարարել էր Թուրքիայի դատախազության՝ գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիս Յուչելի ձերբակալության պահանջը, ով կալանքի տակ էր եղել փետրվարի 18-ից: Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Գերմանացի լրագրողին առաջադրված մեղադրանքներն ավելի քան լուրջ են: Յուչելին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, ահաբեկչական քարոզչության և տվյալների չարաշահման մեջ:

Որպեսզի քիչ թե շատ պարզ դառնա, թե ինչ ասել է թե «տվյալների չարաշահում», հղվենք մեկ այլ տեղեկատվության, ըստ որի Դենիս Յուչելը հրատարակել է մի շարք նյութեր Թուրքիայի նախագահի փեսայի՝ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստից, որը 2016 թվականի դեկտեմբերին կոտրել էին WikiLeaks-ի հաքերները:

Այդ նամակներում, մասնավորապես, քննարկվում էր թուրքական ԶԼՄ-ների վերահսկողությունն ու սոցցանցերում հատուկ հաշիվների բացումը, որոնց միջոցով հնարավոր կլիներ ազդել հասարակական կարծիքի վրա:

Բայց Էրդողանի դստեր ամուսնու նամակներում թաքնված տեղեկատվությունը դրանով չէր սահմանափակվում: Ինչպես տեղեկացնում է WikiLeaks-ի կայքը, նամակները պարունակում էին նաև մանրամասն տեղեկատվություն առ այն, որ Ալբայրաքը ներգրավվածություն ուներ այնպիսի կազմակերպությունների մեջ, ինչպիսիn է Powertrans -Company-ն, որը Իսլամական պետությունից նավթ է ներկրում:

Ինքը Դենիս Յուչելը, ով ի դեպ,  երկքաղաքացիություն ունի(Գերմանիայի և Թուրքիայի), իր հոդվածներում դեռևս չէր անդրադարձել թուրքական իշխանությունների և կոնկրետ անձանց գործունեությանը: Բայց, ըստ ամենայնի, դա միայն ժամանակի հարց էր: Դրանով էլ բացատրվում է լրագրողին լռեցնելու ակնհայտ շտապողականությունը …

Թուրքական իշխանությունների գործողություններն, իհարկե, բացասական արձագանք առաջացրին Բեռլինում: Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերը փետրվարի 27-ին կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել Յուչելին: Մեկ օր առաջ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը ևս Թուրքիայի հասցեին քննադատություն էր հնչեցրել, նշելով, որ «անհրաժեշտություն չկա, և բացարձակ արդարացված չէ Դենիսին այդքան երկար կալանավորելը մինչ դատախազության հարցաքննությունը»: Գերմանիայում Թուրքիայի դեսպանին նաև առանձնազրույցի էին հրավիրել ԱԳՆ:

Բացի այդ, Բունդեսթագի 160 պատգամավորները Գերմանիայում Թուրքիայի դեսպանին ուղղված բաց նամակում կոչ էին անում աջակցել լրագրողի ազատ արձակմանը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, իր հերթին, դատարանի որոշումը «տխուր և ցավալի» անվանեց:

«Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ Յուչելի գործի լույսի ներքո Թուրքիայի արդարադատության համակարգը նկատի կունենա մամուլի ազատության կարևորությունը ժողովրդավարական բոլոր հասարակություններում», - գրված է Կանցլերի հայտարարության մեջ:

Բայց քիչ հավանական է, որ այդ կոչերը կփոխեն թուրքական իշխանությունների գործելաոճը, կամ Էրդողանին: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: