ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը նոր «անակնկալներ» է պատրաստել ահաբեկիչների համար

Sputnik News

Թուրքիան Սիրիայում նոր գործողություններ է իրականացնելու: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Hurriyet-ը:

Ավելի վաղ Թուրքիան դադարեցրել էր Սիրիայի տարածքում 2016-ին սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը:

«Մենք ավարտել ենք Եփրատի վահան գործողության առաջին շրջափուլը՝ Սիրիայի ալ Բաբ քաղաքը ահաբեկիչներից մաքրելով: Սրանից հետո ևս լինելու են գործողություններ: Այժմ պատրաստվում ենք այլ տարածքներում ահաբեկչական կազմակերպությունների հենակետերը վերցնելու համար նոր գործողություններ սկսել, որոնցից յուրաքանչյուրն իր անունը կունենա: Մենք գարնանը «անակնկալներ ենք պատրաստել» բոլոր ահաբեկչական խմբավորումների համար, ինչպիսիք են Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Իսլամական պետությունը»,  «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ) – ասել է Էրդողանը:

Նշված երեք խմբավորումները Թուրքիայում համարվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ:

«Աստծո կամքով, առաջիկա ամիսներն ահաբեկիչների համար կվերածվեն մեռած ձմեռային, իսկ Թուրքիայի և թուրք ժողովրդի համար՝ գարնանային ամիսների», - հավելել է Էրդողանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    15 C°
     
    21°  13° 
    04.05.2024
    21°  12° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: